Օրացույց | « հունիս 2022 » | երկ | երե | չոր | հին | ուրբ | շաբ | կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Գլխավոր էջ » Հին գրառումներ
Մի ծերունի երեք որդի ուներ: Եվ նրանք ոչ մի կերպ չէին կարողանում միասին համերաշխ ապրել: Ծերունին շատ էր ուզում, որ իր մահվանից հետո որդիները խաղաղ ապրեն: Նա որոշեց դաս տալ նրանց: Մի անգամ նա նրանց կանչեց իր մոտ և խնդրեց ավելը մեջտեղից երկու կես անել: Սկզբից փորձեց ավագ որոդին, բայց որքան էլ ջանաց՝ ոչինչ չստացվեց: Միջնեկ և կրտսեր որդիների մոտ էլ ոչինչ չստացվեց: Այդ ժամանակ հայրը քանդեց ավելի կապերը, ծղոտների փնջերն առանձնացրեց իրարից, և որդիներին խնդրեց մի քանի ծղոտ կոտրել: Ինչ խոսք, որդիները հեշտությամբ կարողացան կոտրել: Այդ ժամանակ հայրն ասաց. - Կյանքում էլ ճիշտ այդպես է: Եթե դուք միասին լինեք, ոչ ոք չի կարողանա կոտրել ձեզ, իսկ առանձին լինելիս ձեզ հաղթելը նույնքան հեշտ է, որքան երկու ծղոտ կոտրելը: Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան
|
Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին`հարկ ենք համարում նշել հետևյալը: Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման: Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը: Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի և կոչ ուղղում առաջնորդվել եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից: Հորդորում ենք նաև Տիար Ր
...
Շարունակել ընթերցել »
|
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հ
...
Շարունակել ընթերցել »
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու», ««Մի երկնչիր, բայց միայն հավատա» (Մարկ. Ե 36). Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները: Գևորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման և հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ Եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում և բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են իրենց ամենօրյա հավատը: Գիրքը պարունակում է Հայ Եկեղեցու ավանդությանը բնորոշ առանձնահատկությունների արժեքավոր նկարագրությու
...
Շարունակել ընթերցել »
|

Վատիկանում 2 օր շարունակուող կոնկլաւը` պապի ընտրութեան գաղտնի ժողովն ընտրեց Հռոմի 266-րդ պապին: Սիքստինեան կապելայի տանիքի խողովակից սպիտակ ծուխ է բարձրացել: Դրանից յետոյ ֆրանսիացի կարդինալ Ժան Լուի Թորանը յայտնուել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում եւ արտասանել լատիներէն յայտնի արտայայտութիւնը՝ Habemus Papam - Մենք պապ ունենք: Աւելի ուշ նորընտիր պապը դուրս եկաւ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ: Հռոմի 266-րդ պապը Խորխէ Մարիօ Բերգոլիոն է` Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը: Նա վերցրել է Ֆրանցիսկ 1-ին անունը: 115-ից 77 ձայնը հաւաքելուց յետոյ պապն առանձնանում է «լացի սենեակում», որը գտնւում է Միքելանջելոյի «Ահեղ դատաստանի» որմնանկարի ետեւում: Այնտեղ նա յագնում է պապական 3 հագուստներից մէկը: Խորխէ Մարիօ Բերգոլիոն 76 տարեկան է: Նա պահպանողական է, խիստ դէմ է հանդէս գալիս միասեռական ամուսնութիւններին ու աբորտին: Նա կաթոլիկ պատմութեան ընթացքում առաջին ճիզուիտ պապն է: Նա իտալացի ներգաղթողների ընտանիքից է: Դասաւանդել է գրականութիւն,
...
Շարունակել ընթերցել »
|

Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի,Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: Հովհ. 12; 24-26 Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշ
...
Շարունակել ընթերցել »
|
Սուտը մեր կյանքի ամենաբացասական երևույթներից մեկն է, որից այդքան խուսափում ենք, որին այդքան քննադատում, այդքան արհամարհում ենք, բայց և շատ դժվարությամբ ենք կարողանում ապրել առանց դրա: Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, որոնք այդքան մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին: Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանելմեզանից հոգու ցավը: Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին: Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ
...
Շարունակել ընթերցել »
|

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզ էին ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գաբրիել աբեղա Սարգսյանը («Տերունական աղոթքի հայ միջնադարյան մեկնությունները»), Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը («Ախթալայի և Քոբայրի վանքերը (Պատմաեկեղեցական և դավանական պատկանելության քննություն)»), Տ. Շահե աբեղա Անանյանը («Իմաստություն և Աստվածաշունչ. Իմաստության կերպարն ըստ Առակաց Ա-Թ-ի»), Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը («Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին») և Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը («Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»): Հանձնաժողովը, որի կազմում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իբրև նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լ
...
Շարունակել ընթերցել »
|
Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, եւ Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը: Սաղմ. 31:5 Այսպիսով զղջացողը, խղճից՝ որպես արդարության ոստիկանից կամ սպասավորից տանջվելով, բերվում է խոստովանության ատյան, ուր որպես Աստծո կողմից մեղադրող՝ աստվածային օրենքն ամբաստանում է մեղավորին եւ դատավորից իրավունք պահանջում: Եվ դատավորը, այսինքն՝ խոստովանահայրը, որ քաջատեղյակ է արդարության օրենքին, ըստ հանցանքների չափի՝ վճարում է դնում իր մեղքերը զղջալով խոստովանող պարտապանի վրա, ով ճանաչելով իր պարտքը՝ հոժար կամքով հանձն է առնում կատարել խոստովանահոր պատվերները, որպեսզի ազատվի մեղքի պարտապանությունից եւ հաշտվի Աստծո հետ: Եվ քանի որ Աստված դատը հանձնեց խոստովանահորը, ուստի երբ վերջինս երկրի վրա ազատում է պարտապանին մեղքերի կապանքներից՝ ըստ սուրբ Եկեղեցու կանոնների, Ինքն Աստված երկնքում նույնպես արձակում է պարտապանի կապանքներն ու ներում նրան՝ ըստ այսմ. ՙԵթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի, եւ եթե մեկի մեղքերը չներեք, ներվ
...
Շարունակել ընթերցել »
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց և օրիորդներին` Մարտի 8-ի տոնական առիթով:
Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգևոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:
Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի և իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց և օրիորդաց` զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգևոր առաքինություններով և պարգևելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սո
...
Շարունակել ընթերցել »
|
« 1 2 3 4 5 ... 144 145 » |
|