Օրացույց | « հունիս 2022 » | երկ | երե | չոր | հին | ուրբ | շաբ | կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Գլխավոր էջ » Հին գրառումներ

Հաւատամք եւ ի Մի միայն Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի: (Հանգանակ հաւատոյ) Հաւատամք յԵկեղեցի սուրբ, զթողութիւն մեղաց, հաղորդութեամբ սրբոց (Հանգանակ Հաւատոյ Հայոց) Այսօր մոդայիկ է խօսել ԵԿԵՂԵՑՈՒ «բարոյականութեան» և խնդիրների մասին, քարկոծել Նրան: Եւ դա բնական է, երբ դա անում են անհաւատները, աղանդաւորները, քրիստոնէութեան «թշնամիներ»-ը և ուրիշներ: Բայց ինձ համար անակնկալ էր երբ նոյնն անում են «հաւատացեալները» (այո՝ չակերտներով), ինչը իրական հաւատացեալը չէ՛ր անի: Ուստի, վերջին ժամանակների դէպքերը նորից ցոյց տուեցին՝ ո՞վ է ճշմարիտ հաւատացեալ, իսկ ով «հաւատացեալ»: Եւ դրանից ելնելով, նախ և առաջ հենց Եկեղեցու նուիրապետութիւնը և հոգևորականները պիտի «կողմնորոշուեն»՝ որտե՞ղ են Եկեղեցու սահմանները՝ որտե՞ղ է ինքը Եկեղեցին, ի՞նչ է պէտք Եկեղեցի մտնելու և Նրա մէջ մնալու համար, և դրանով իսկ օգնեն բոլոր նրանց, ով մնացել է Եկեղեցուց դուրս վերադառնալ Նրա գոգը կամ դառնալ Նրա անդամը:
Եւ այսպէս, ի՞նչ է ԵԿԵՂԵՑԻՆ, ո՞վ է Նրան պատկանո
...
Շարունակել ընթերցել »
|
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր
...
Շարունակել ընթերցել »
|
Մարտի 24-ին` Ծաղկազարդի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին և արարողությանը մասնակից մանուկներին: Արարողությունից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն ու
...
Շարունակել ընթերցել »
|
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՄ ՎԱՂԵՄԻ ՄՏԵՐԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ԱՍՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԲԼՈԳԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԵՋ, ԿԱՊՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՏ, ՍՏԻՊՈՒՄ Է ԻՆՁ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ /տեսանյութը դիտելուց հետո/ ՉԼՌԵԼ, ՈՐՊԵՍ ԱՅԴ ԱՄԵՆԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ: Այսպես... Սամվելը ինքնավստահ տոնով, որպես անվերապահ իրողություն, պատմում է, թե իբր է Ուշիի Ս.Սարգիս եկեղեցու վերականգնման ժամանակ "տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի" մասում Արմեն Հաղնազարյանն պատահաբար գտել Սուրբ Սարգսի մասունքները, միաժամանակ նշելով, որ եկեղեցին միանավ բազիլիկ է և ավանդատուն չունի... Սկսեմ վերջից և ասեմ միանգամից. եկեղեցին մեկ բարձրադիր ավանդատուն ունի խորանի հյուսիսային կողմում և հենց այդտեղ էլ գտնվել են մասունքները, սակայն ոչ թե 2006թ.` Արմեն Հախնազարյանի կողմից, այլ` 1998-99թթ.` հնագետներ Ֆրինա Բաբայանի և Արամ Քալանթարյանի կողմից: Ուշիի Ս.Սարգիս վանքի պեղումները կատարվել են, 1998-2001թթ.: Հնագիտական արշավախմբի ղեկավարը հնագետ Ֆրինա
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանը` հովվական իր ծառայության վայրը լքելու համար: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Մազմանյան
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գևորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից և հոգևոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքու
...
Շարունակել ընթերցել »
|
Սերովբե վարդապետ Իսախանյանի պատասխանը Սերգեյ Դանիելյանին: «Հավատացյալ լինելը կամ չլինելը, քրիստոնյա լինելը կամ չլինելը անձնական հարցդ է: Որպես հոգեւորական անշուշտ ցավում եմ, որ որեւէ մարդ, առավել եւս հայ, իրեն անհավատ է համարում, իսկ Եկեղեցին էլ անիմաստ կառույց, ձեռքս չի գնում գրել այն տգեղ բառերը, որոնցով այս «մտավորական» կոչվածը բնութագրում է եկեղեցին: Մի բան չեմ հասկանում, եկեղեցուց դժգոհեն, հիասթափվեն, պահանջեն, նրան քննադատեն այն մարդիկ, որոնք իրենց մեր եկեղեցու հետեւորդ են համարում եւ կարեւորում են եկեղեցին, կհասկանամ: Նրանք բնականաբար զավակներն են եկեղեցու եւ կարող են իրենց պահանջները ներկայացնել: Անկախ նրանից ես անձնապես Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գաղափարակիցն եմ կամ ոչ, նրա տեսակետները կիսում եմ կամ ոչ, նա առնվազն իրավունք ունի քննադատել ու պահանջել, որովհետեւ Հայ Եկեղեցու զավակ ու հետեւորդ է: Իսկ այս «մտավորականը» գոնե ինքը հասկանում է ի՞նչ է բ
...
Շարունակել ընթերցել »
|
Մարտի 18-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների
...
Շարունակել ընթերցել »
|

Վերջին տասնամյակում ոչ մեկիս չի զարմացնում յոգայի նոր` նախկինում խորթ և անծանոթ հնչողությամբ, այժմ այդքան էլ անսովոր չթվացող անվանումներով կենտրոնների տարածման փաստը Հայաստանում։ Եթե նախկինում այդ կենտրոնները կարելի էր տեսնել հիմնականում Երևանում, այն էլ` Կենտրոնի տարածքում, ապա այժմ յոգան սկսել է տարածվել նաև Հայաստանի շրջաններում։ Յոգան առաջարկում է մարմնի և հոգու ներդաշնակություն, ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական խնդիրների լուծում։ Զանգվածային լրատվական միջոցներով շատ անգամ կարելի է դիտել հարցազրույցներ յոգայի մասնագետների հետ, որոնք յոգայի միջոցով կատարյալ լուծում են առաջարկում կյանքի տարբեր խնդիրների համար։ Չնայած նրան, որ յոգայի կենտրոնները մեր երկրում աճում են սնկի պես, ոչ բոլորն են տիրապետում յոգայի վերաբերյալ պարզ գիտելիքների։ Եվ ինչպես հաճախ պատահում է, այն ինչ ներկայացվում է որպես իդեալական լուծում` առանց թերությունների և կողմնակի ազդեցությունների, իրականում իր մեջ շատ առավել վտանգներ է պարունակում։ Փորձենք այս անգամ դիտարկել
...
Շարունակել ընթերցել »
|
«Աստված պատիժները թույլ է տալիս անօրենների համար, ովքեր գիտակցորեն են իրենց խղճի դեմ գործում, բացահայտորեն մերժում ճշմարտությունը եւ այլն, իսկ խրատը թույլ է տալիս մեղանչող որդիների համար. «Ծեծում է ամեն որդու, ում ընդունում է»: Իրո՞ք այդպես է, ամե՞ն որդու... Իսկ որտե՞ղ էիր կամենում թաքնվել, որ չպատժվես: Անկասկա՛ծ ծեծում է ամենքին, ոչ ոք պատժից ազատված չէ: Թող քեզ հայտնի լինի, որ Ինքն իսկ` Աստծո Միածին Որդին, Ով ոչ մի մեղք չէր գործել, զերծ չմնաց պատժից»: Հիանալի է այս խրատը, այն իսկապես վայել է երանելի Օգոստինոսին: Հիշենք Հովսեփ Գեղեցկին` Եգիպտոսի թագավորից հետո առաջին պաշտոնյային: Ինչպիսի դժբախտությունների ու չար արկածների միջով անցավ նա, մինչեւ հասավ բարձրագույն պատվի ու իշխանության: Նրան պատահած դժբախտությունների սկիզբը եղավ եղբայրական նախանձը. սա էր պատճառը նրա հանդեպ ընտանիքի անդամների հակակրանքի, որն այն աստիճան մեծացավ ու զորացավ, որ Հովսեփին ծախեցին իսմայելացիներին, եւ նա տարվեց Եգիպտոս: Այստեղ էլ նրան ավելի լավ բա
...
Շարունակել ընթերցել »
|
|
|