Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  նոյեմբեր 2021  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Խաչի քո Քրիստոս. mp3
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Շարականների ուսուցում
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Ճշմարտությունը Եհովայի վկաների մասին
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Արևագալի ժամերգություն 4
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Արտաքսման կիրակ...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Սահակ եպս. Մաշալյան Հոգեգալուստ (տեսանյո...
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Հ. Շահեն պատասխանում է վերջին շրջանում ք...
Կյանքի խոսքը ցուցաբերում է իր անհանդուրժ...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Առաքյալներ. pdf
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Փառք ի բարձունս Աստուծոյ
Բաց դուռը սրտիդ. pdf
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Սահակ եպս. Մաշալյան Համբուրձում (տեսանյո...
Գլխավոր էջ » Հին գրառումներ

Կրօնը մարդու հոգու ամբողջ էութեան մէջ է. նա ոչ զգացմունք է առանձին, ոչ գիտելութիւն մասնաւորապէս, այլ մի զգացմունք է` որ մեր գիտաստութեան հետ բռնում է մեր ամբողջ հոգեկան աշխարհն և ապա իւր պայծառութիւնը կամքի զօրութեամբ ծաւալում արտաքին աշխարհի մէջ: Կրօնն է մարդի անձնական էութեան հաղորդակցութիւնն Աստուծոյ հետ որի զօրութիւնից է կախուած նորա էութեան կատարելութիւնը:
Ո՜չ միակողմանի ծանօթութիւններն և ո՜չ մտաւոր պաշարը չեն կարող մարդի մէջ կրօնական ջերմեռանդութիւն ներշնչել, այլ միայն երբ նայէ նա ինքն իւր վրայ, հասկանայ իւր էութիւնը, խնդիրն և նպատակը: Այդ հայեցողութիւնից է` որ բղխում է բարոյականութիւն, կենդանացնում հասարակութիւնն, ըստ որում կրօնն է բարոյականութեան աղբիւրը: Կրօնական զգացմունքն է` որ միացնում է մեզ Աստուծոյ հետ, և ապա ծագում է ճշմարիտ սէրն և ամենայն առաքինութիւն, որ չի կարող առաքինութիւն լինել, եթէ չէ հաստատուած Աստուծոյ սի ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1128 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.04.2011


Չնայած հայաստանյան էմոներն ու գոթերն այնքան էլ վտանգավոր չեն
«Գոթերի եւ էմոների առանձնապես վտանգավոր ճյուղավորումները Հայաստանում չկան, եւ դա շատ լավ է: Մենք ուսումնասիրել եք նրանց գործունեությունն ու գործողությունները եւ դեմ ենք դրան: Առաջիկայում մեր ներկայացուցիչներից մի քանիսը կխոսեն ու կարտահայտեն եկեղեցու տեսակետը այս ենթամշակույթների վերաբերյալ: Մինչ այժմ մենք այդ ոլորտի մասնագետ չունեինք եւ չենք էլ փորձել պայքարել այս երիտասարդական շարժումների դեմ, միայն անձնական զրույցների միջոցով ենք դա արել: Իսկ հիմա արդեն կա ուսումնասիրություն եւ մշակված գրականություն՝ նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հովհաննես սարկավագ Ասատրյանը՝ վերջերս լայն տարածում գտած էմոյական եւ գոթական երիտասարդական շարժումների մասին: Նշենք, որ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս շարժումների հետեւորդներին (29.05.
2010): Այդ հոդվածում մասնավորապես նշել էինք, որ այս ենթամշակույթներ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 1030 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.04.2011


Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում: Սկզբում`մի քիչ Վիքիպեդականե չոր ակադեմիական ծանոթություն: Էմոն (emo: լատ. emotional-էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ (երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ (աղջիկ): Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում: Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 1936 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.04.2011


Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ
հպարտությունը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն  է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Առակներ | Դիտումներ: 4834 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 06.04.2011



Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվում է փետրվարի 20-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:
... Շարունակել ընթերցել »

Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1870 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 05.04.2011


Երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներին, որն առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid` երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի (emokids` նրանք, ովքեր իրենց դասում են էմո-ենթամշակույթին) գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն: Էմո-կիդեր կան նաև Հայաստանում: Անիի ձախ աչքը մազերը կիսով չափ ծածկում են, դրել է սև և մանուշակագույն ամառային ձեռնոցներ: Սոնայի մազերի մի մասը վարդագույն է ներկած, պարանոցից կախված է մի վզնոց-ածելի, սեղանին աղջիկներից մեկի պայուսակն է՝` վարդագույն նախշերով և կրծքանշաններով: Անին և Սոնան էմոներ են: Ես սկզբնական շրջանում եղել եմ ռոքեր, հետո դարձա էմո և սկսեցի այդ ոճով հագնվել,— պատմում է Անին,— այդ գույները, ամե ... Շարունակել ընթերցել »
Ամրացված է: Նկար 1
Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 2582 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 05.04.2011


Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ  Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում: Թեև Մեծ Պահք է, բայց ապրիլի 7-ին հնարավոր է նաև Ս. Հաղորդություն ստանալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Աշխարհի փրկության համար Քրիստոսի մարդեղացման հրեշտակաձայն ավետիսն ենք վերստին հիշում նվիրական այս տոնին, որ մեզ բերում է նաև հորդորը Տիրամոր հեզ օրինակով աստվածային բարերար կամքին հնազանդվելու, Ավետարանի լույս պատգամներով ապրելու և գործելու:
Աստվածածնի նման խոնա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 3400 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 05.04.2011


Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր...
Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում:
Ղուկ. 18:2
Ոմանք առակում այս խոսքերը վերագրում են Աստծուն, քանի որ Նա է բոլորի Իշխանն ու Դատավորը, իսկ քաղաքն անվանում են այս աշխարհը: Բայց առաջանալով տեսնում ենք, որ առակում դատավորն անիրավ է կոչվում, իսկ ինչպես գիտենք Աստված արդար Դատավոր է: Ապա ուրեմն առակի խոսքերն Աստծուն չեն պատշաճում:
Ոմանք էլ հրեշտակներին են իշխան և վերակացու անվանում մարդկանց վրա կարգված, սակայն հրեշտակներն անհրաժեշտ հոգիներ են, որոնք ուղարկվում են մարդկանց սպասավորելու և պահպանելու համար:
Իրականում առակի խոսքերը տարածվում է յուրաքանչյուր մարդու վրա, որովհետև մարդը կենդանի քաղաք է՝ Աստծուց շինված, ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է. Դուք Կենդանի Աստծո տաճար էք: Իսկ դատավորը միտքն է, մարդու թշնամիներն էլ` հոգին ու մարմինը: Դրա համար էլ ասում է. Մի դատավոր կար մի քաղաքում:
Ա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պատարագի քարոզներ | Դիտումներ: 1260 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 04.04.2011

« 1 2 ... 143 144 145
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013