Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  նոյեմբեր 2021  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Բողոք հոգեվորսության դեմ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Սահակ եպս. Մաշալյան խուլ ու համրի բժշկու...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Բաց դուռը սրտիդ. pdf
Ejmiatsin bells
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Ричард Бендлер. Время перемен. pdf
slaq.am «Դատ` Տեր Եսային ընդդեմ Եհով...
կյանքի խոսքը և կռկ-ն վարում են թուրքամետ...
Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյան -ԵԿԵՂԵՑԱԿԱՆ...
Տեր Հովհաննես. Հարբեցողության մասին
Հայտնիների ներգրավածությունը աղանդներում
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց. Եկեղեցին...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Lusavoric Choir - Hayr Mer - M.Yegmalian
Սբ. Հովհաննես Նախակարապետի (Մկրտիչ) ծննդ...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
«Նոր սերունդ» աղանդի մասին
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Գլխավոր էջ » Հին գրառումներ

Մի մեծ իմաստ կա հանգամանքների ճնշման դեմ մարդու ծառանալու մեջ: Գեղեցիկ է նա, ով արժանապատվորեն է ընդունում կյանքի մարտահրավերը, չի հանձնվում, մաքառում է՝ կամք դրսևորելով: Անկախ այդ պայքարի վերջնական արդյունքից: Թեկուզ պարտվի: Միևնույն է, խորին հարգանքի է արժանի: Որովհետև չի ճկել, «ոտքի կոխանե (Չարենց) չի դարձել (մեծ պարտության գնացողներին շատ էր սիրում Ֆոլքները), կյանքում իրեն լքված ու ավելորդ չի զգացել, իրականացրել է իր երազանքը, շարժվել է առաջ:
Մենք հիանում ենք այդպիսի մարդկանցով: Հատկապես այն ծերերով, ովքեր պատկառելի տարիքում շարունակում են սիրահարված մնալ կյանքին, չեն կորցնում զարմանալու, սիրելու հատկությունը, ովքեր չեն վախենում իրենց սպասող մեծ անհայտից, ովքեր շարունակում են ապրել լիարժեք ու արժանապատիվ կյանքով:
Այդպիսիների նկատմամբ հարգանքս հրապարակավ արտահայտելու առիթ ունեցել եմ: Ամերիկացի մի սևամորթ ողջ կյանքում ֆերմ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1062 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011



Աշխատանքը այն հանճարն է, որ աշխարհիս տգեղութիւնը գեղեցկութեան կը փոխէ։ Աշխատանքն է, որ մեծ անէծքը կը փոխէ մեծ օրհնութեան։ Այսուհետև աշխարհիս տէրերը աշխատանքն ու գիտութիւնն են։ Մեր առաջին պարտականութիւնը աշխատանքն է, երկրորդը՝ բարութիւնը։
Ֆրանսիսք Սարսէ
Բիւրոկրատիան հնարաւորն անհնարին դարձնելու արուեստն է: «Ընթերցողի շտեմարան», Նոյեմբեր, 1989 թ.։
Գործելու համար չսպասել առիթի, բացառիկ պարագայի, այլ ստեղծել առիթը։ Մարդիկ հաւասար չեն տաղանդի առումով, սակայն մարդիկ կրնան հաւասար ըլլալ ջանքերի առումով:
Տաղանդներու առակը, Բարդէյ, Մեթիու, էջ 357։
Աշխատանքի պարգևը, ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Առակներ | Դիտումներ: 2846 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում:
Սուրբ Գրիգոր Տաթևացի
Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում ( Բ Օր ԻԱ 23): Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի:
... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1152 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1387 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. ,Այս երախան ի՞նչ է ցանկանումե:
Կնքահայրը (երիցս) պատասխանում է. Հավատք, հույս, սեր և մկրտություն:
Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծունե:
(Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն:

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1804 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Ա. Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ: Միայն թե տարբերությունն այն է, որ եթե ուսուցիչը կատարյալ առաքինի է, աշակերտը թեպետև նրան նմանվում է, սակայն շատ անգամ չի հասնում նրա կատարելության չափին: Իսկ եթե ուսուցիչը մոլի է, աշակերտը նրա հոռության չափին ոչ միայն հասնում է, այլև շատ բանով գերազանցում ու լինում ավելի հոռի:
Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
Նախատինքի է արժանի նա, ով ուրիշներին կրթել է ջանում, երբ իր հանդեպ անփույթ է. այսպիսինի համար իրավացի է ասել. Բժի՜շկ, բժշկի՜ր քո անձը: Որովհետև նա, ով գիտի ուսուցանել միայն բնական գիտություններ, բայց ոչ բանականությանն արժանի գործեր, տերևախիտ, բայց անպտուղ ծառ է:
Բ. Անկիրթ ու տգետ մանուկը նման է անբան արարածի, որովհետև չգիտի խոսքով ղեկավարվել, որը հատուկ է բանականներին, այլ ղեկավարվու ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 997 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011



Կրոն կարելի է անվանել միայն այն աշխարհայացքը, որում կա Աստծո մասին միտք, Աստծո գաղափար, Աստծո ճանաչում, հավատ առ Աստված։ Եթե դրանք չկան, չկա և կրոն։ Մենք այդպիսի հավատը կարող ենք անվանել ինչպես կամենանք՝ շամանություն, ֆետիշիզմ, աստղագուշակություն, մոգություն։ Բայց դա կրոն չէ, դա կեղծ կրոն է, կրոնի այլասերում։ Այսօր ցանկանում ենք խոսել յուրաքանչյուր կրոնի և, իհարկե, քրիստոնեության հիմնական հարցի՝ Աստծուն վերաբերող վարդապետության մասին։
Աստծո մասին հարցումը բարդ է։ Ստիպված կլինեք բազմիցս լսել. «Դուք՝ քրիստոնյաներդ, պատմում եք մեզ Աստծո մասին, ապացուցում, որ Նա կա։ Իսկ Ո՞վ է Նա։ Ո՞ւմ մասին եք խոսում, երբ արտասանում եք «Աստված» բառը»։ Ահա դրա մասին էլ այսօր կխոսենք ձեզ հետ։
Սկսենք հեռվից։ Սոկրատի աշակերտ Պլատոնը մի այսպիսի միտք ունի՝ սկզբնապատճառները (որևէ բարդություն չունեցող պարզ իրերը) անսահմանելի և աննկարագրելի են։ Իրոք, բարդ իրերը մենք կարող ենք սահմանել պարզերի միջոցով։ Իսկ ինչո՞վ սահմանենք պարզերը։ Եթե մարդը երբեք կ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1646 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.04.2011


1.Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
2.Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից:
3.Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:
4.Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ:
5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ:
6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:
7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:
8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:
Բաժին: Առակներ | Դիտումներ: 2782 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.04.2011


Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց. -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրայ գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞: Ընկերը պատասխանեց. -Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրեի, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

Բաժին: Առակներ | Դիտումներ: 2730 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.04.2011


Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասավ.
- Կրակը լույս է տալիս:
Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց.
- Կրակն այրում է:
Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ ան, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին:
Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…


Բաժին: Առակներ | Դիտումներ: 3175 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 07.04.2011

« 1 2 ... 142 143 144 145 »
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013