Մի մարդ կյանքի բոլոր օրերին գարշելի արարքներ էր կատարում և չէր կամենում ապաշխարել, իսկ երբ նրան խրատ էին տալիս, սովորաբար պարծենալով` ասում էր. – Իմ մահվան վերջնակետում միայն երեք բառ կասեմ և կփրկվեմ: Արդ, այս մարդը, որ դեռ չէր ծերացել, մինչ ձի հեծած` գնում էր, ելավ մի խարխլված կամրջի վրա: Հանկարծ ձին սկսեց վտանգի ենթարկվել: Տերը փորձեց նրան վեր հանել, սակայն ապարդյուն: Եվ տեսնելով, որ ձին անկասկած ջուրն էր ընկնելու, բաց թողնելով` աղաղակեց. – Սատանա՛, ա՛ռ ամենը: Եվ այսպես, այս երեք բառերով էլ ընկավ ջուրն ու կորստյան մատնվեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ - 2007
|
Կուսակրոն ու առաքինասեր մի քահանա, աղոթելիս մտահափշտակության մեջ ընկնելով, հոգով տեղափոխվեց մի մեծ, լայնատարած ու հորդահոս գետի մոտ: Նայելով գետն անցնող մարդկանց` տեսավ բեռնակիր եղբայրների, ովքեր գետն էին մտնում և հորդահոս ջրերի մեջ անմիջապես խեղդվում ու կորչում: Ոմանք հասնում էին մինչև գետի սկզբնամասն ու կորստյան մատնվում, ոմանք` մինչև կեսը, ոմանք էլ` մինչև եզրը: Նրանք ամենքն էլ իրենց զանազան բեռների պատճառով էին գետում խեղդվում` առանց մեկի օգնության: Արդ, կրոնավորը, այսպիսի վտանգ տեսնելով, խիստ ցավում էր նրանց համար: Ապա երևում էին այլ եղբայրներ` առանց բեռի, որոնց վրա միայն սուրբ աղքատություն էր տեսնվում, ովքեր, գետը մտնելով, անվնաս ու անվտանգ անցնում էին: Վանահայրը հոգով իմանալով, թե ի՛նչ էր տեսել կրոնավորը, նրա գալուն պես կանչեց իր մոտ ու հարցրեց. – Ասա՛ ինձ, ի՞նչ ես տեսել: Նա էլ ամեն ինչ հերթով պատմեց: Հայրը նրան ասաց. – Ինչ որ տեսել ես, ճշմարտապես այդպես է: Գետն այս աշխարհն է, գետին կուլ
...
Շարունակել ընթերցել »
|
Սատանան գեղեցիկ երիտասարդի կերպ արանքով ծառայում էր մի զորականի, և երբ իր գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու մտերմությամբ ծառայել, իր տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: Ամեն անգամ, երբ զորականը ձի էր նստում կամ ձիուց իջնում, ճիշտ ժամանակին գալիս ու պատրաստ կանգնում էր և միշտ պատկառանքով, խոնարհությամբ և խոհեմությամբ սպասավորում էր նրան: Մի օր, մինչ նրանք երկուսով գնում էին և մոտեցան մի ընդարձակ գետի, զորականը, ետ նայելով, տեսավ թշնամիների մեծ բազմություն, որ իրեն էր հետապնդում: Եվ ծառային ասաց. – Ահավասիկ կործանվեցինք, քանի որ թշնամիներս հասան ինձ, իսկ մեր առջևում անեզր գետն է, փախուստի տեղ չկա. կա՛մ կսպանեն ինձ, կա՛մ կբռնեն: Ի՞նչ անեմ: Ծառան ասաց. – Տե՛ր, մի՛ երկնչիր, որովհետև այս գետն անցնելու տեղը քաջ գիտեմ: Ե՛կ իմ ետևից, և կփախչենք: – Այս գետը ոչ ոք չի կարող անցնել,– ասաց տերը: Սակայն փախչելու հույսով գնաց ծառայի ետևից և անվնաս անցավ: Արդ, երբ դեմ հա
...
Շարունակել ընթերցել »
|
Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյունը ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»: ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
|
Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.
— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես: Ձին ասաց.
— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա: Եզն ասաց.
— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր: ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
|
Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում: Նա հրաման արձակեց. — Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է. — Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ: Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում: Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց. — Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ: Նա պատասխանում է. — Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ: Ասում է. —Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման: Եվ մարդը գնալով, թագավորին ասաց: Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի: Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները: Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ: Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում: Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնաբանի երազը: Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց ի
...
Շարունակել ընթերցել »
|
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց. -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրայ գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞: Ընկերը պատասխանեց. -Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրեի, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
|
Ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը: (Սահակ Պարթև) Աստված ոչ միայն երկրի վրա է օգնում ու փրկում ողորմածին, այլև հանդերձյալ կյանքում բազմապատիկ առատությամբ վերադարձնում նրան իր ողորմությունները: Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի տրամադրությանը: Երկրի վրա առատատու մխիթարություն սերմանենք, երկնքի մեջ ողորմություն կհնձենք՚: (Հովհան Մանդակունի) Աղքատներին մխիթարիր ինչպես որ կարող ես, քանզի նրանք Դատավորին մեր հանդեպ ողորմած են պահում: (Նեղոս Սինայեցի) Ողորմություն տվողին ձեռք մեկնողը՝ աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը Աստված է: (Հովհաննես Ոսկեբերան) Ողորմությունը ուրիշ բանի կարոտ չէ բացի մեր կամքից: Աղքատները մեղքերը սրբող թաշկինակ են, եթե ողորմություն տաս: (Բարսեղ Մաշկեվորցի) Ողորմածի հանդեպ Աստված էլ է ողորմած: (Անանուն) Իսկ այս բոլորը հաստատվում է աստվածային Դավթ
...
Շարունակել ընթերցել »
|
Աշխատանքը այն հանճարն է, որ աշխարհիս տգեղութիւնը գեղեցկութեան կը փոխէ։ Աշխատանքն է, որ մեծ անէծքը կը փոխէ մեծ օրհնութեան։ Այսուհետև աշխարհիս տէրերը աշխատանքն ու գիտութիւնն են։ Մեր առաջին պարտականութիւնը աշխատանքն է, երկրորդը՝ բարութիւնը։
Ֆրանսիսք Սարսէ Բիւրոկրատիան հնարաւորն անհնարին դարձնելու արուեստն է: «Ընթերցողի շտեմարան», Նոյեմբեր, 1989 թ.։ Գործելու համար չսպասել առիթի, բացառիկ պարագայի, այլ ստեղծել առիթը։ Մարդիկ հաւասար չեն տաղանդի առումով, սակայն մարդիկ կրնան հաւասար ըլլալ ջանքերի առումով:
Տաղանդներու առակը, Բարդէյ, Մեթիու, էջ 357։
|
1.Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ: 2.Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից: 3.Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք: 4.Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ: 5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ: 6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի: 7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ: 8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր: 9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր: 10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ: 11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ: 12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան: 13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ: 14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:
|
|