Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր.
- Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա: - Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված: -Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը: Աստված ժպտալով պատասխանում է.
...
Շարունակել ընթերցել »
|
Ասում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մի մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին…: Երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում. -Այս ուր եմ ընկել և ովքե՞ր են այս թզուկները. Հրեշտակը պատասխանում է. -Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր իրենց երկրային կյանքում իրենց հոգևոր էության մեջ մանուկ են մնացել ու կատարյալ հոգևոր հասակի չեն հասել…: Մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է մի բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված ու փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում…. Մարդը կրկին հարցնում է հրեշտակին. -Այդ ի՞նչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանի վրայից վերցնել Հրեշտակը պատասխանում է. -Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն այդ բանալիները և կարողանան մտնել ե
...
Շարունակել ընթերցել »
|
Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը. -Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները: Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները: Ընկերը շփոթվեց ու բողոքեց. -Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առարկաները: Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես, թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում.. - Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը՝ կգտնես վատը, երբեք չնկատելով ոչ մի լավ բան… ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա…
...
Շարունակել ընթերցել »
|
Զինվորները շղթայակապ մի զորահրամանատարի, որը միացել էր թշնամուն և ապստամբել թագավորի դեմ, տանում են դեպի խաչելության վայրը: Սակայն մահվան դատապարտված զորահրամանատարը քարացած ու սարսռած կանգնում է` իր փոխարեն խաչի վրա տեսնելով նույն թագավորին, ում դեմ ապստամբել էր: Թագավորն իր հայրն էր, ով արդարադատության համար չէր կարող մերժել պատիժը, սակայն հայրական սիրո պատճառով իր որդու փոխարեն հանձն էր առել կրել պատիժը: Ահա այսպիսին է Աստծո արդարությունը և սերը մարդու հանդեպ: Աստված արդար է և չի կարող անտեսել մեղքը, որի վարձը մահն է : Բայց Աստված նաև սեր է և փրկում է մարդուն` հատուցելով մարդու փոխարեն ...
...
Շարունակել ընթերցել »
|
Մի քրիստոնյա տեսիլք է տեսնում, թե գտնվում է ցորենի մի դաշտում, որտեղ ցորենի հասկերից ավելի շատ որոմներ կային, և մի հրեշտակ այդ արտից որոմներն է քաղհանում: Քրիստոնյան հարցնում է. -Այսքան որոմներն ինչպե՞ս պիտի ձեռքերով քաղհանես. Հրեշտակը պատասխանում է. -Մարդու միտքը նման է այս դաշտին, որտեղ և ցորենի հասկեր են աճում, և որոմներ: Եվ քանի որ քո մտքում դեռ վաղ առավոտից այսքան որոմներ են աճել, եկել եմ և քաղհանում եմ, որպեսզի դաշտը մաքուր լինի: Քրիստոնյան ասում է. -Բայց ես պատվիրանները պահում եմ. չեմ շնանում, չեմ գողանում, չեմ սպանում: Հրեշտակը պատասխանում է. Շատ քրիստոնյաներ այդպիսի մեծ մեղքեր չեն գործում, սակայն ժրաջան են փոքրերի մեջ և առավել ևս, ինչքան են, թե լուռ, թե բարձաձայն ամեն օր ուրիշների քայլերն ու արարքները
...
Շարունակել ընթերցել »
|
Մի մարդ կար, որ երեք ընկերներ ուներ: Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, հակառակ նրան, որ երրորդ ընկերը ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը ամբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով: Խեղճը շփոթված էր այս ամբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր: Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնության: Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու ասաց·
Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Նա ասում է:
|
Մի բժիշկ շատ է տխրում և իր սենյակում աղոթում է Աստծուն ու ասում. -Տեր Աստված, օգնիր ինձ. արդեն երեք օր է` գումար չունենալու պատճառով չեմ կարողանում իմ երեխաների խնդրանքը կատարել: Այդ րոպեին սենյակ է մտնում մի մարդ` նույնպես տխուր, բայց փոքր-ինչ զայրացած: Բժիշկը հարցնում է. -Ի՞նչու ես զայրացած. Մարդը պատասխանում է. -Ես չափից ավելի ծխում ու ալկոհոլ էի խմում: Աստծուն խնդրեցի, որ ինձ ուժ ու կամք տա, գերբնական շնորհ և զորություն տա, որ կարողանամ քիչ ծխել կամ էլ կարողանամ այլևս չծխել: Բայց դրա փոխարեն հիվանդացա ու տկարացա: Թեև այս հիվանդությունը ինձ կոփում ու կամք է տալիս, բայց հիմա ոչ կարողանում եմ ծխել, ոչ էլ կարողանում եմ իմ ցանկացածի չափ խմել: Այժմ եկել եմ, որ ինձ բուժես ու հիվանդությունից ազատես... Բժիշը ժպտում է ու ասում. -Ինչքան անքննելի են Աստծո գործերն ու ծրագրերը….
|
Մի երիտասարդ անհամբեր կերպով աջ ու ձախ գնում-գալիս է մի եկեղեցու մոտ: Քահանան մոտենում է ու հարցնում. -Ի՞նչ է պատահել . -Երեկ այստեղ Աստծուն հանդիպեցի: Ասաց, որ խնդրանքս կկատարի և այսօր հենց այստեղ կուղարկի իմ պահապան հրեշտակին, որպեսզի ինձ տանի իմ երազանքների հեռավոր քաղաքը,- պատասխանում է մեծ սպասումներով լի երիտասարդը: Մի քանի րոպե անց ճռճռալով, դանդաղորեն մի սովորական սայլ է մոտենում: Այն կանգնում է: Աչքի չընկնող հանդերձանք հագած սայլապանն ասում է. -Ինչու ես անտարբեր ու շշմած կանգնել ?. ես եմ այդ հրեշտակը, որ քեզ պիտի տանեմ երազանքներիդ հեռավոր քաղաքը: -Բայց ես այլ բան էի սպասում...., իսկ այս սայլով բազում տարիներ են պետք, որ իմ նպատակն իրագործվի. այդ ճանապարհն այնքան հեռու է, որ միգուցե այս սայլով նույնիսկ չհասնեմ իմ երազանքների քաղաքը, - տրտնջալով պատասխանում է երիտասարդը: Հրեշտակն ասում է. -Այն, ինչ երազում ես և մանավանդ արագորեն իրագործել, Աստված այլ կերպ է տեսնում և ծրագրում և այժմ քեզ
...
Շարունակել ընթերցել »
|
Մի երիտասարդ մի շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է: Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ: Հարցնում է. -Ինչու՞ ես գետին հակառակ ընթանում. Սարսափած երիտասարդը պատասխանում է. -Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել է մեծ բարձունքների: Սակայն իրականում քիչ հեռու մի հսկա ջրվեժ է, և գետը գահավիժում է դեպի անդունդը.... Երիտասարդը սկսում է անհանգստանալ ու ասել.
|
Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձ ու վտանգավոր մասի վրա, բարձրաձայն օգնություն է կանչում: Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.
-Տեր Աստված, օգնիր ինձ, արդեն չգիտեմ, թե ինչպես անել...: Ամենուր փնտրեցի տան բանալին, բայց չգտա, և այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում դուրս գալ: Այդ կողմերով նախախնամող հրեշտակն անցնելով նկատում է, որ գյուղացին կանգնած է կտուրի վտանգավոր վայրում, գալիս է ու ասում.
-Ով մարդ, գրպանիդ մեջ լավ նայիր, և այս վտանգավոր վայրից իջիր: Բանալին գրպանումդ է, իսկ դու ուզում ես, որ Աստված երկնքից իջնի ու քո տան բանալին գրպանիցդ հանի ու քեզ տա:
Կյանքում կան իրողություններ, երբ մարդիկ անհարկի կերպով Աստծուց նույնիսկ պահանջում են իրենց փոխարեն կատարել այնպիսի բաներ, որոնք ունակ են հաղթահարելու, եթե մի փոքր զգոն, ուշադիր ու խորագետ լինեն : Սակայն ասում են, թե ինչու է Աստված լռում..., իսկ մյուս կողմից իրենք իրենց տանում են փոր
...
Շարունակել ընթերցել »
|
|