Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  օգոստոս 2022  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Աղոթք
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Типология сектантства и методы антисе...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Վեհարանի վերանորոգում
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Խորհուրդ մեծ m...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Նոր Կտակարան. pdf
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Անկանիմք
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Ժամագիրք. pdf
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Գլխավոր էջ » Եկեղեցական տոներ

Արիոսական վիճաբանությունների վերջին փուլում, 370-380-ական թվականներին, Եկեղեցու առջև դրվում է ևս միհարց. Ս. Հոգին Աստվա՞ծ է, թե՞ արարած:
Ս. Աթանասը 359 թ. Սրապիոնին ուղղած նամակում ջատագովում է Ս. Հոգու համագոյությունը Հայր Աստծո հետ: Աթանասի այս վարդապետությունը որդեգրում են բազմաթիվ եպիսկոպոսներ: Ստեղծվում է նաև հակադիր հոսանքը, որ Կ. Պոլսի Մակեդոն Արքեպիսկոպոսի գլխավորությամբ մերժում էր Ս. Հոգու աստվածությունը:
Թեոդոսիոս Մեծ կայսեր (379-395) հրամանով 381 թ. գումարվում է Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովը, որը նախ հաստատում է Նիկիայում ընդունված դավանությունը Որդու աստվածության մասին, ապա սահմանում Ս. Հոգու աստվածությունը և Ս. Երրորդության համար որդեգրում «Մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Նիկիայի ժողովի Հավատո հանգանակին ավելացվում է նաև Ս. Հոգու վերաբերյալ հատվածը:
Հայ Եկեղեցին ընդունում է Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովի դավանաբանական բանաձևն ու կանոնները: Սույն ժողովին մասնակցող 150 հայրապետների հիշա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1269 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2032 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է հունվարի 26-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորու ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2516 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Հունվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1793 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Իր հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, և ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Նա դեռ երիտասարդ իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին Մելետիոս Անտիոքացու կողմից ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսի կողմից` քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: 398 թվականին, հակառակ իր կամքի, ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը, որ հեռացած էր քրիստոնեական կենցաղից և ապրում էր անբարո ու վեճերով լի կյանքով: Ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Իսկ Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2008 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Հայ առաքելական եկեղեցու՝ խաչը փառաբանող Տերունի չորս տոները, որոնցից մեկը՝ Խաչվերացը (տես ավելին), Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից է:
Գյուտ Խաչ, Խաչգյուտ.(տես ավելին)
327-ին բյուզ. Կոստանդիանոս կայսրի մայրը՝ Հեղինե կայսրուհին, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելել է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնել է կայսրուհուն գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը: Որոնումներից հետո գտնվել են Քրիստոսի և նրա հետ խաչված երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դրել են խաչերի վրա: Երրորդի վրա պատանին հարություն է առել և ոտքի կանգնել. դրանով ճանաչվել է տերունական
խաչը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին բարեկարգել է Երուսաղեմի սրբազան վայրերը և Գողգոթայում Ս. Հարություն անունով տաճար կառուցել, որտեղ էլ հ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2667 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Մեր սրբազան նախնյաց կարգավորությամբ Սուրբ Աստվածամոր յուրահատուկ տոներից մեկն է, նրա գործածած տուփի տոնը, որն իր վերափոխվելուց հետո գտնվել է երկու ուխտավոր իշխանների կողմից, ովքեր մի արևաշատ և կանաչազարդ առավոտ Գալիլիայի երկնախառն ծովեզերքին հյուրընկալվում են մի հրեա կնոջ մոտ։ Գիտե՞ք, թե ինչու Երուսաղեմից՝ տիեզերական ուխտավայրերի կենտրոնից գնում էին Գալիլիա, ուր շրջել և քարոզել էր մեր Տերը, քանզի այնտեղ Դավիթ մարգարեի խոսքն իրականացավ. այնտեղից երկինքն ու երկիրը պատմում են Աստուծո փառքի մասին։ Տերն այնտեղից էր աշակերտներ ընտրել, այնտեղ առաջին հրաշքն էր գործել՝ ջուրը գինու փոխելով, այնտեղ՝ նույն վայրերում աղոթական թախծոտ ու երջանիկ հայացք էր նետել, երբ ժողովրդին ուսուցանում էր կյանքի ճշմարիտ ճանապարհը։
Այս Տերունակոխ բնության կենսատու և կենագործող ուժի ներքո էր ապրում այն հրեա կինը, որ պահում էր Աստվածամոր գործածած տուփը, որի մեջ, ըստ ավանդության, Ս. Կույսի անապակ գլխաշորն էր դրվել, այն գլխաշորը, որով նա Տիրոջ հետ երկխոսության՝ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2147 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի, Նրա աշակերտները տարածվեցին աշխարհով մեկ՝ ուսուցանելու բոլոր հեթանոս ազգերին քրիստոնեական վարդապետությունը: Առաքյալներն ընդամենը 12-ն էին և նրանցից երկուսը եկան Հայաստան ու նահատակվեցին Հայաստան աշխարհում: Հայոց հողը սնվեց առաքյալների արյունով ... Երբ Սանատրուկ թագավորի հրամանով սպանում են Թադեոս առաքյալին՝ բացվում է ժայռը, որում և ամփոփում են առաքյալի մարմինը: Այսօր այդ ժայռի վրա է գտնվում Ս. Թադեի վանքը ...
Մենք մեր եկեղեցին առաքելական ենք կոչում և դրանով իսկ հավաստում, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին իսկ դարից՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով:
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեության առաջին ուսուցիչները եղան Հայաստան աշխարհում: Նրանց կյանքն ու քարոզչությունը լավագույն օրինակը հանդիսացավ քրիստոնեության զորության և կե ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 5576 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):

Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է, որ հայերեն գրերը Աստծու պարգևն են հայ ժողովրդին...

Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:
Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղե ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2757 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012


Սուրբ Պատարագից հետո կատարվում է Հայրապետական մաղթանք: Օրվա երեքսրբյանը՝ հավուր պատշաճի:Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են և՜ քրիստոնյաները, և՜ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և ընծաներ մատուցում, քանզի այդ օրը Ադամի ստեղծման օրն է, ումից և մենք սերվեցինք: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն և լինելություն: Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից և ավանդվեց հրեաներին:
Մյուս ազգերը սկսեցին Տարեմուտը տոնել տարբեր օրերի: Լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետները իրենց ընտանիքներն առաջնորդեցին դեպի իրենց վիճակված երկրները, և այն օրը, երբ տեղ հասան, Տարեմուտ հայտարարեցին իրենց ազգի համար, և տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1237 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 13.03.2012

« 1 2 3 4 5 ... 9 10 »
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013