
Առաջավոր պահքի առաջին օրը պարսից Շապուհ արքայի կողմից նահատակվեց Սարգիս զորավարը, այդ պատճառով էլ նրա նահատակության տոնը կատարում ենք Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Սակայն այս պահքը նրա անունով չէ, այլ վերևում ասվածների հիման վրա է Առաջավորաց կոչվում, և պահքն էլ նահատակված սրբի համար չենք պահում, այլ Աստծու: Հերձվածողներից ու տգետներից ոմանք չարախոսում են մեզ, թե մենք մարդ ենք պաշտում և մարդու պահք ենք պահում: Պետք է ասել, որ ամեն պահք Աստծունն է և ոչ մարդունը: Այդպես էլ Աղուհացի առաջին շաբաթ օրը նշում ենք սուրբ Թեոդոսի տոնը, որի պատճառով էլ շատերն այդ շաբաթը նրա անունով են կոչում, իսկ Ծաղկազարդին նախորդող շաբաթը Ղազարոսի անունով է կոչվում. կան նաև շաբաթներ սուրբ Գրիգորի և սուրբ Հակոբի անուններով: Այս անվանումները միայն մի շաբաթապահքը մյուսից զանազանելու համար են, և դրանք գալիս են նրանից, որ տվյալ պահքի ավարտին հիշված սրբի տոնն ենք նշում, ինչ պատճառով էլ պահքը սրբի անունն է ստացել: Նույնպես և այս դեպքում պահքն Աստծու համար ենք
...
Շարունակել ընթերցել »
|
Առաջավորաց պահքի վերաբերյալ երեք հարց կա: Նախ՝ ինչու ենք հինգ օր անսվաղ պահում: Երկրորդ՝ ինչո՞ւ ենք առանց ընթերցվածների պահում, և երրորդ՝ ինչո՞ւ է կոչվում Առաջավորաց: Նախ՝ թե ինչո՞ւ ենք հինգ օր անսվաղ պահում: Դրախտում օրինադրված պահքի փոխարեն մեր հոգևոր առաջնորդների կողմից սահմանվեց Առաջավորաց պահքը: Եվ ինչպես առանց պահելու դուրս ընկանք Դրախտից ու կորցրինք փառքը, այդպես էլ սա պահելով՝ այն ետ պիտի ստանանք: Եվ քանի որ Ադամը հինգ զգայարաններով մեղանչեց, մենք հնգօրյա պահքով ենք սրբում մեր զգայարանները: Նաև՝ երբ Ադամը ելավ Դրախտից, հինգ օր անսվաղ պահեց, ապա կերավ երկրի պտուղներից, որը եղավ առաջին պահքն արտաքսումից հետո: Դարձյալ՝ մարդու լինելուց առաջ եղան հինգ օրեր, որոնցում ստեղծվեցին բոլոր արարածները, և այդ օրերին ոչինչ չէին ուտում, որովհետև դեռևս չկար ուտելու հրամանը, և դրանք սրբության ու պահքի օրեր էին: Այնուհետև ստեղծվեց Ադամը և պահքը լուծարվեց: Ադամի որդիներն էլ նրանից սովորելով՝ պահում էին նրա նման: Պահում էր այս պահքը
...
Շարունակել ընթերցել »
|
Շաբաթապահքը սահմանել է Մեծն Ներսեսը՝ Գրիգոր Լուսավորչի թոռը: Հայրապետները ժողովրդին ձանձրույթից հեռու պահելու համար Ծննդյան և Այլակերպության քառասունքները բաժանեցին մասերի ու տարածեցին ամբողջ տարվա մեջ՝ որպես շաբաթապահքեր, և այժմ կա տասնյոթ շաբաթապահք. դրանք են՝ Առաջավորաց, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման, Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի, Հիսնակի, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի, Ծննդյան և Մեծ պահքի յոթ շաբաթները: Շաբաթապահքն ունի բազում նշանակություններ: Նախ՝ խորհրդանշում է արարչության շաբաթը, որը սրբության ու պահքի շաբաթ էր, մինչև վեցերորդ օրը՝ Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց: Թեպետև մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ՝ լողացող ու թռչող, սակայն նրանք դեռևս չէին ստացել ուտելու հրամանը: Այնուհետև Աստված հրամայում է Ադամին. ՙԱհա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր պտուղների սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը՝ երկ
...
Շարունակել ընթերցել »
|
Առաքյալները կարգեցին պահել տարեկան երեք քառասունքները, ինչպես նաև չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերը: Սա գալիս է Հին օրենքից, որը նրանք փոխադրեցին նորի մեջ: Ըստ Հին օրենքի՝ հրեաները պահում էին երկուշաբթի և հինգշաբթի օրերը, ինչպես փարիսեցին էր ասում. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում» (Ղուկ. ԺԸ 12): Առաքյալներն այս օրերի փոխարեն կարգեցին չորեքշաբթին և ուրբաթը: Ինչպես որ շաբաթապահքը հինգ զգայարանների սրբության համար է, որոնցով մեղանչում ենք, այդպես էլ երկու օրվա պահքը մեր հոգու և մարմնի սրբության համար է, որով գործում ենք մեղքերը: Վարդապետներն այս պահքի համար հետևյալ պատճառներն են նշում: Նախ՝ այն, որ Մովսեսը հրամայում է պղծությունից լվանալ մարմինն ու հանդերձները և բանակից դուրս լինել մինչև երեկո (տե՜ս Թվեր ԺԹ 19): Երկրորդ՝ չորեքշաբթին Եվայի խաբվելու օրն էր, երբ օձը նրան համոզեց ուտել պտղից, իսկ ուրբաթը՝ երբ Ադամը կերավ պտղից և ելավ Դրախտից: Երրորդ՝ չորեքշաբթի օրը մեր Տերը հայտնեց Իր մատնության, դատաստանի, չարչարանքների, խա
...
Շարունակել ընթերցել »
|
Մարդը հոգի է ու մարմին, և ինչպես ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը՝ հոգուն: Այս կապակցությամբ տեղին է հետևյալ բացատրությունը: Մարդու կյանքը պատերազմ է երկրի վրա, և քաղաքը, որ կառուցված է երկու թագավորությունների միջև, ամեն օր պատերազմում է: Երբ այն միաբանվում է մեկի հետ, ապա պատերազմում է մյուսի դեմ: Մեր «քաղաքը»՝ անձը, դրված է երկու թշնամիների միջև, որովհետև Աստված ի սկզբանե երկու բնություն է ստեղծել. մեկը՝ իմանալի, մյուսը՝ զգալի: Մեր բնությունը սրանց միջև է գտնվում, որովհետև կազմված է հոգուց և մարմնից, և սրանք միմյանց ներհակ են, քանի որ հոգին ցանկանում է մարմնի հակառակը, իսկ մարմինը՝ հոգու, ինչպես ասում է Պողոսը (տե՜ս Գաղատ. Ե 17): Հոգին սիրում է առաքինություն, պահեցողություն և աղոթք, իսկ մարմինը՝ ուտել ու հանգստանալ, այդ պատճառով էլ ամեն օր պատերազմի մեջ ենք: Երբ անցնում ենք մարմնի կողմը, տրտնջում է հոգին, իսկ երբ լինում ենք հոգու կողմը, տրտնջում է մարմինը՝ ասելով, թե տկարացել է: Մարմինն ուժեղ է ու տեսանելի, և ն
...
Շարունակել ընթերցել »
|
Պահքը մարմնի «մեռելություն» է, և որքան արտաքին մարդը տկարանա, այնքան ներքինն օրըստօրե կնորոգվի (տե՜ս Բ Կորնթ. Դ 16): Առանց կերակրի մնալով՝ մարդը ցամաքեցնում է իր մարմինը պիղծ ախտերից, որով հաճելի է լինում Աստծուն և դառնում Աստծու տուն: Այս է պահքի պատվականությունը: Եվ այս պահքը ոմանք ամեն օր են պահում՝ իրենց մեջ ցույց տալով դրախտային կյանքը, ինչպես նրանք, ովքեր անապատում են կամ ճգնության մեջ: Ոմանք էլ պահում են միայն որոշակի օրերի համար հրամայված պահքը, որն ավանդվեց առաքյալներից ու հայրապետներից, ինչպես ասում է առաքյալը. «Մեկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ մյուսը՝ բոլոր օրերը՝ հավասար» (Հռոմ. ԺԴ 5): Եվ հրամայված պահքերը երեքն են: Առաջինը քառասնօրյա պահքն է, երկրորդը՝ շաբաթապահքը, և երրորդը՝ օրապահքը: Տարվա մեջ երեք քառասնօրյա պահք կա: Առաջինը Քրիստոսի Ծննդյան տոնի կապակցությամբ է պահվում, երկրորդը՝ Հարության և կոչվում է Աղուհաց, իսկ երրորդը՝ Այլակերպության: Սա առաքելադիր կանոն է: Աղուհացը տարեկան պահք է, որը տարին մեկ անգամ
...
Շարունակել ընթերցել »
|
Պահքը երկու բնույթ ունի, մեկը՝ զերծ մնալ, պահել մեղքերից, իսկ մյուսը՝ պահել մարմինը՝ հրաժարվելով որոշ տեսակի կերակուրներից ու ըմպելիքներից: Երկուսն էլ բարի են, սակայն մեղքերից պահելն ավելի կարևոր է երկու պատճառով: Նախ՝ որովհետև չկա հրաման՝ միշտ պահել մարմինը կերակուրներից, այլ դա լինում է պահոց օրերին, սակայն կա հրաման՝ ամեն օր հեռու մնալ մեղքերից: Երկրորդ՝ մեղքերից պահելն օգտակար է անգամ առանց մարմնավոր կերակուրներից պահելու, սակայն առանց մեղքերից պահելու մարմնավոր կերակուրներից պահելը ոչ մի օգուտ չի տալիս: Ուստի, վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նիհարեցնելուց, եթե հոգին գիրանում է մահացու մեղքերով: Դարձյալ՝ ով պահում է մարմնավոր կերակուրներից, սակայն իր անձը չի պահում մահացու մեղքերից, նրա պահքը նման է սատանայի պահքին, որովհետև սատանան ամենևին չի ուտում, սակայն երբեք չի դադարում մեղանչելուց: Այսպիսի պահքով Աստծուն չեն ըն
...
Շարունակել ընթերցել »
|
Վարդապետներն ասում են, որ կերակուրները երկու տեսակ են լինում: Մի տեսակը երկրի տարրերից է գոյանում՝ ծառերից ու այլ բույսերից, և դրանք պահքի համար են, ինչպես, օրինակ, ցորենը, իսկ մյուսը գոյանում է կենդանիներից, ինչպես կաթը, կամ էլ ինքը՝ կենդանին է կերակուր դառնում, ինչպես, օրինակ, միսը, և սրանք ուտիքի կերակուրներն են: Պահքի կերակուրներն ընդհանուր են. դրանք կարելի է ամեն օր ուտել՝ և՜ պահքի, և՜ ուտիքի օրերին: Իսկ ուտիքի կերակուրները կարելի է ուտել միայն ուտիքի օրերին: Նաև պահքերն են զանազանվում: Դրանք լինում են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքն այն է, երբ չենք ուտում ուտիքի կերակուրներից, այլ միայն բույսերից գոյացածները: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մեր մարմինը, այս դեպքում մերժվում են, ինչպես օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է: Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնու
...
Շարունակել ընթերցել »
|
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՜ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՜ր քո գլուխը և լվա՜ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. Զ 16-18): Պահքի օրինադրումը Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բնակակից է դարձնում սրբերին, նրանց, ովքեր անբիծ հավատով ամենագեղեցիկ ու զարմանալի քրիստոնեական դավանությունն ունեն իրենց անձերում, և պատվիրանները պահելով ու փրկության կոչին հետևելով՝ մոտենում են Աստծուն: Արդ՝ ովքեր միաբանվում են այս աստվածավանդ կանոնի շուրջը և Քրիստոսի հետ դուրս գալիս հոգևոր պատերազմի ընդդեմ հակառակորդ սատանայի, նրանք, որպես օգնություն, ստանում են պահքի զենքերը: Ինչպես ասում է սուրբ Բարսեղը. «Պահքը Դրախտում օրինադրվեց, և այն հասակակից է մար
...
Շարունակել ընթերցել »
|
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 8-9): Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ
...
Շարունակել ընթերցել »
|
|