Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Արտաքսման կիրակ...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Համբուրձում (տեսանյո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աբորտ. մարդիկ կորցրել են երկյուղն Աստծո ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Սահակ եպս. Մաշալյան Տերունական աղոթք (Մա...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Ճշմարտությունը Եհովայի վկաների մասին
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Փառք ի բարձունս Աստուծոյ
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Հովհաննես Սարկավագ Վարդապետ. Աղոթամատույ...
Առաքյալներ. pdf
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Շարականների ուսուցում
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Բաց դուռը սրտիդ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Արևագալի ժամերգություն 4
«Ավետարանական» աղանդ կամ մի « բարենորոգչ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Հ. Շահեն պատասխանում է վերջին շրջանում ք...
Սահակ եպս. Մաշալյան Հոգեգալուստ (տեսանյո...
Զգուշացէ՛ք. «Կեանքի խօսք»-ն աղանդ է...
Խաչի քո Քրիստոս. mp3
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 31 » ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21:28
ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած, 
եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են» 
(Ա Յով. Ե 11): 

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
 Բացվող գարնան ջերմության և նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թևածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: 
 Առաքյալի այս խոսքը վկայում է մարդկության պատմության ընթացքը վերափոխած իրադարձության մասին, որը կատարվեց, երբ խաչված և գերեզմանում դրված Քրիստոս հարություն առավ մահվանից: Այդ պահից մահն իշխանություն չունի մարդկանց վրա, մեղքը քավված է, մահվան թագավորությունը խորտակված: Գերեզմանից այն կողմ փրկության ու հավիտենական կյանքի լույսն է, որ պայծառորեն շողում է այսօր մեր հոգիներին` նորոգելով մեզ մեր հույսի ու հավատքի մեջ: 
 Քրիստոսի Հարության հավատքը ուժ և զորություն է բերում միշտ վեր հառնելու և ապրելու այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Այդ կյանքի հիմքը սերն է, նվիրաբերվող սերը, այն սերը, որով Աստծո Որդին աշխարհ եկավ, փրկչական Իր առաքելությունը իրականացրեց և պատգամեց Իր աշակերտներին ու հետևորդներին ասելով. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց» (Յովհ. ԺԳ 34): Մարդկային կյանքի հիմքում Քրիստոս դրեց սերը, որպեսզի կատարյալ լինի մարդը, և ոչինչ չպակասի մարդուն: Սերը ստեղծում է, կերտում ու հաստատում և ոչ` կործանում. լուսավորում է, հուսադրում, խինդ ու երանություն է պարգևում և ոչ` անորոշության ու վհատության մատնում, վիշտ ու տրտմություն բերում: Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է, վեմն է խաղաղության ու արդարության, քաջալերությունը` միմյանց աջակցության ու զորակցության` հանուն մարդկության բարօր, միշտ զարգացող առաջընթաց կյանքի: 
 Այսօր Քրիստոսի Հարության տոնի բերկրանքի հետ Մեր սրտում նաև ափսոսանքն է, որ մարդկության կյանքում ամենուր և մշտապես չի դրսևորվում մեր Տիրոջ պատգամած սերը մարդու և Աստծո ողջ արարչագործության հանդեպ: Երկու հազարամյակ քարոզվող քրիստոսապատվեր սիրո սերմերը ընկնում են հաճախ Աստծուց հեռացած հոգիների անբերրի ապառաժի վրա, կամ արդյունք չեն տալիս մարդկային անհոգության պատճառով, և կամ չարն է հափշտակում Տիրոջ կողմից սերմանվածը` սփռելով որոմ և մոլորեցնելով մարդկանց առ բարին ընթացքների մեջ: Ներկայիս աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական բարդ զարգացումները, զորացող անձնակենտրոն մտածողությունը, հոգևոր-բարոյական արժեքների անտեսումը նոր հակասություններ ու հակամարտություններ, խնդիրներ ու հոգսեր են առաջ բերում հասարակությունների կյանքում և մարդկային հարաբերություններում: Խաղաղ ու ներդաշնակ կյանքը խաթարող այսպիսի իրողություններից վեր հառնելու ուղին է լուսավորում այսօր հնչող ավետիսը Քրիստոսի Հարության` բերելով պատգամը այն կյանքի, որ Աստծո Որդու մեջ է: Իրական է այդ կյանքը, մատչելի և հասանելի ամենքիս: Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է: Երբ խնամքն ու աջակցությունը հասարակության նկարագիրն ու բնական վիճակն են, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է, երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները և պիղատոսյան անտարբերությամբ անարդարություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, ու ընտանիքներում հասակ են առնում բարեպաշտ զավակներ` դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, և որին Աստծո բարեխնամ շնորհով կանչված է մարդկությունը: 
 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ հայրենական և ազգային մեր կյանքը հուզող լուրջ մարտահրավերները` Ղարաբաղի հիմնահարցը, մեր երկրի շրջափակումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը, կեղծ արժեքների ու բարքերի ներթափանցումը: Անհանգստացնող են նաև վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը և անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: Վանենք մեզանից այսպիսի դրսևորումները: Մեր ճշմարտությունը նորանկախ Հայաստանն է` դարերի անմար երազը մեր պապերի ու հայրերի. ազատագրված Արցախը` մեր ոգու նորօրյա հերոսացումը, մեր հպարտ հաղթանակը: Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են` հանապազ մարտնչող ազգային և հոգևոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է` կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջև, սիրելի բարեպաշտ ժողովուրդ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածնության ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի իրագործման համար մեկ ճանապարհ ունենք` այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Փրկչի հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, գոտեպնդվենք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով` հաղթահարելու համար առկա նեղություններն ու դժվարությունները: Մերժենք մեր կյանքից երկյուղ, վհատություն և ամեն տարակույս, որ կարող են ջլատել մեր ժողովրդին ու մեր միասնականությունը, և միմյանց զորակցությամբ իրագործենք հայրենաշեն ու ազգաշեն մեր բոլոր ծրագրերն ու նվիրական նպատակները: Մեր Տիրոջ կողմից վկայված և պատգամած սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը ծառայեն ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին, հաղթանակ, փառք ու պատիվ դառնան մեր երկրի և ողջ ազգի համար, և մենք մնանք հավատարիմ ու սեփական ժողովուրդ Աստծո` արժանի Տիրոջ երկնային շնորհներին ու պարգևներին: 
 Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ի Քրիստոս եղբայրական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին: 
 Հարուցյալ Տիրոջ շնորհների հայցով ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն` մաղթելով արդյունաշատ գործունեություն և մնայուն ձեռքբերումներ` հանուն մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր գալիքի: Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով երկնային ամենայն բարիք և գործոց հաջողություն: 
 Հայրապետական Մեր սերը և օրհնությունը` մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին և հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի: 
 Աղոթում ենք, որ հարուցյալ մեր Տիրոջ շնորհները հեղվեն մարդկանց հոգիներին, որպեսզի աշխարհում ամենուր հաստատվեն և արգասավորվեն խաղաղությունը, միմյանց հանդեպ սերն ու արդարությունը: Թող Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը` հանուն մեր կյանքի բարօրության ու մեր հավատքի պայծառության, որպեսզի ազգս հայոց այսօր և միշտ խնդությամբ ավետի` 
Քրիստոս յարեաւ ի մեռելոց 
Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի:







Դիտումներ: 1159 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/1
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013