Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Արտաքսման կիրակ...
Իզաբել Բայրագդարյանը. Ով պարտիզպան. mp3
Մանուկներուն առկայությունը. pdf
Ejmiatsin bells
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
Եկեղեցի հաճախելու կանոները
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան..pdf
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Որոգինես. Աղոթքի մասին.pdf
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Առակներ. Հավաքածու. pdf
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ. mp3
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ցուցադրվեց ...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Խաչի քո Քրիստոս. mp3
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Գլխավոր էջ » 2013 » մարտ » 13 » Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ (16 մարտ)

21:51
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ (16 մարտ)


Ճշմարիտ,ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի,Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: Հովհ.
12; 24-26
Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է:
Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ պիտի դառնար Հայոց երկրորդ Լուսավորիչը Հայ Եկեղեցու հիմնադիրներ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո:
Հրաժարվելով երկրպագել Անահիտ դիցուհուն՝ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն՝ աշխարհի Փրկչին, եւ արքայի կամքով նետվում է Արտաշատի մոտ գտնվող մահապարտների համար նախատեսված վիրապը, ուր մնում է 13 տարի:Համաձայն Հայոց ավանդության, Լուսա- վորչի վիրապը այնտեղ էր, որ- տեղ, հազարամյակներ առաջ Արարատից իջնելով,Նոյը զոհա- սեղան կանգնեցրեց Աստծուն՝ փառաբանելով Տիրոջը իր եւ իր ընտանիքի փրկության համար:
13 տարի շարունակ սուրբ Լուսավորչի անչար հոգուց եւ անքեն շուրթերից առ Աստված բարձրացած աղոթքով մահ- վան գուբը դարձավ դեպի փըր- կություն առաջնորդող աստ- վածգիտության լույսի ճառագ- ման ակունք:
Բանտարկության բոլոր տարի- ներին Աստված չլքեց ու միայ- նակ չթողեց նրան՝ պարուրելով Իր հուսատու եւ փրկիչ ներկա- յությամբ, առանց որի անհնար կլիներ ողջ մնալ թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ, թեկուզ եւ բարե- պաշտ մի կին՝ երազում Աստ- ծուց հրաման առնելով, հոգում էր նրա կերակրի մասին՝ ամեն օր մի նկանակ պատրաստելով եւ վիրապի մուտքից ներս գցելով: Առավել եւս անհնար պիտի լիներ պահպանել սթափ միտքն ու հոգու կորովը, ինչին զարմանալիորեն ականատես եղան մարդիկ, երբ տարիներ անց նրան դուրս բերեցին Խոր Վիրապից:
Ըստ Ագաթանգեղոսի, Աստ- ված գթալով այցելեց մեզ, մե- ծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով, ով համբերութ- յամբ ու հաղթությամբ տարավ բազում ու տեսակ-տեսակ փոր- ձություններ եւ կաշկանդող վշտի մեջ Արտաշատ քաղաքում մենամարտիկ եղավ երկպատիկ բռնության դեմ, հանուն Քրիս- տոսի հաջողությամբ դիմացավ եւ նահատակի անուն ժառան- գեց: Հասավ մինչեւ մահ եւ, Աստծո կամքով ետ դառնալով այնտեղից, եպիսկոպոս եւ հայ- րապետ ձեռնադրվեց, դարձավ Քրիստոսի վարդապետության պատգամավորը: Նա իր վրա վերցրեց առաքելական շնորհ- ները եւ Թորգոմյան ազգին վարդապետեց Քրիստոսի լույսի ավետիսը: Նա հրեշտակային անարատ ու առաքինի վարք ու բարքի ու մեծ համբերության տեր այր էր, որ Քրիստոսի խոստովանողը եղավ եւ ճշմարտության վկան: Նա Հայոց աշխարհից վերացրեց կուռքերի ունայն ու սնոտի պաշտամունքը եւ փարատեց դիվապաշտության խավարը Քրիստոսի զորությամբ, հիմնեց եկեղեցիներ մեհյանների փոխարեն եւ հայ ազգին դարձրեց ճշմարիտ աստվածպաշտության:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններին եւ անսահման համբերությանը ականատես Տրդատը, ով ստիպում էր Կենդանի Աստծո անձնուրաց ծառային երկրպագել չաստվածներին, ինքն է հրամայում քանդել մեհյանները եւ դրանց տեղում եկեղեցիներ կառուցել: Նախկին զինվորականը՝ Քրիստոսով զգեստավորված եւ ճշմարիտ Աստծո հավատով զինավառված, ոչ միայն ամբողջ արքունիքը, այլեւ բազմահազար ժողովրդին զինվորագրում է Քրիստոսի բանակին՝ մկրտելով Արածանի գետում:
Հողին ի պահ տրված ցորենի հատիկը պտղաբերեց բազմա- պատիկ անգամ, բազմություն- ներին կշտացրեց հոգեւոր հացով:Սուրբ Գրիգոր Լուսավոր չի ճգնություններից ծնունդ առան հայոց նշանագրերը, նրա մաքառումներից՝ մեր անպար-տելի Ավարայրները:
Ոչ ոք այնքան պատկերավոր չի նկարագրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կատարած գործը, որքան Հովհաննես Թումանյանը, քանզի իրապես Լուսավորիչը հայոց «մթնած երկնքից» իր հավատի, համբերության եւ անտրտունջ բարեխոսության ամուր պարանով կախեց Քրիստոսի հավատի անշեջ լույսը ճառագող մի կանթեղ, որի շողերի ներքո միայն պարզ կարելի է տեսնել հայ ազգի ապագայի պայծառ տեսիլքը: Այդ տեսիլքը իրականություն կդարձնի միայն նա, ով նկատում է այդ կանթեղը եւ նրանից ճառագող լույսը, այսինքն՝ով ըստ պատշաճի է գնահատում մեր ազգի մեծագույն Լուսավորչի՝ Սուրբ Գրիգորի անանց վաստակը:
Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ հողին հանձնված ցորենի հատիկի՝ Լուսավորչի գերմարդկային, անգամ հրեշտակների զարմանքը շարժած տքնություններից վերածնված հասկի մի նոր ցորենի հատիկ՝ լի նոր կյանքով, նոր ավյունով, նոր հույսերով եւ հնարավորութ յուններով, նոր նվիրումներով եւ զոհողություններով:

«Սյունյաց կանթեղ» N 37






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1267 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Mutn i virap, Գրիգոր Լուսավորիչ, Grigor Lusavorich, Մուտն ի վիրապ | Հեղինակություն: 4.7/7
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013