Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան..pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Արտաքսման կիրակ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Մանուկներուն առկայությունը. pdf
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Աղանդավորական կազմակերպությունների վտանգ...
Ejmiatsin bells
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Առակներ. Հավաքածու. pdf
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Իզաբել Բայրագդարյանը. Ով պարտիզպան. mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Եկեղեցի հաճախելու կանոները
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ. mp3
Որոգինես. Աղոթքի մասին.pdf
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Խաչի քո Քրիստոս. mp3
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 24 » Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից

22:48
Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից


Մեծ պահքի այս օրերին մանավանդ, հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք:
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում.’
«Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի~ անտառներ է հրդեհում; Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե’ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե’ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):
Մարդկային լեզվի աղբյուրը սիրտն է, նա խոսում է իր սրտի թելադրանքով: Մի’ հավատացեք այն մարդուն, որ դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո, ասում է. «Լեզվիս մի’ նայեք, սիրտս մաքուր է»: Սուտ է: Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ մտածումներով, որպեսզի այն մնա իր դաստիարակողի դերում:
Այս պատմությունը կարծում եմ կարևոր է և ուսանելի:
«Մի օր Աթենացի իմաստասերներից մեկը մոտենում է Սոկրատ իմաստասերին և սկսում ծանր բառերով զրպարտել իր ընկերներից մեկին: Մեծանուն հույն իմաստասերը, առանց մի րոպե իսկ թողնելու, որ նա իր զրպարտությունների տոպրակը դատարկի, կտրում է նրա խոսքն ու ասում.
- Այդ բոլոր տեղեկությունները, որոնք ինձ ես տալիս, նախապես երեք մաղերից անցկացրեցի՞ր;
- Չգիտեմ, ի՞նչ են մաղերը,- պատասխանում է շփոթված Աթենացին:
- Լսի’ր, առաջինը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղն է: Ստուգեցի՞ր, որ քաղածդ լուրերը ճի՞շտ են:
- Ո’չ, լսածս ասացի ձեզ, -պատասխանում է Աթենացին:
- Երկրորդ, - բարկացած շարունակում է Իմաստասերը,- ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե ի՞նչ օգուտ պիտի տան քեզ և վնաս այդ զրպարտությունները:
- Դժբախտաբար չմտածեցի այդ մասին;
- Երրորդ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մաղից անցկացրեցի՞ր, թե այդ տեղեկությունները կարիք կա՞ր հրապարակելու կամ ոչ:
- Պատասխանը դարձյալ լինում է ժխտական:
- Քանի որ այս երեք մաղերը չգործածեցիր, որ ճշտես տարաձայնությունների աղբյուրը, մի բառ իսկ ավել չեմ ուզում լսել;
ԻՆՉՔԱՆ ԱՐԴԱՐ ՈՒ ՊԱՏՇԱՃ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ, ԵԹԵ ՄԵՆՔ ԷԼ ՍՈԿՐԱՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԳՐԱՎԵԻՆՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՂԻՑ ԱՆՑԿԱՑՆԵԻՆՔ ԵՂԱԾ ԶՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇԱՏ ԱՆԳԱՄ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆԸ ՄՐՈՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ;
ԱՍՏՎԱԾ ՀԱԿԱՌԱԿ ՈՐ ՄԱՐԴՈՒՆ ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՉՔ, ԵՐԿՈՒ ՁԵՌՔ, ԵՐԿՈՒ ՈՏՔ, ՈՐ ԵԹԵ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԻ, ՄՅՈՒՍԸ ԳՈՐԾԱԾԻ, ՍԱԿԱՅՆ ՀԵՏԱՔՐԻՐ Է` ՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱԿԱՆՋ ԵՎ ՄԵԿ ԼԵԶՈՒ, ՈՐ ՇԱՏ ԼՍԵՆՔ ՈՒ ՔԻՉ ԽՈՍԵՆՔ:
«Բուժող լեզուն կյանքի ծառ է, և ով պահում է այն` նրա հոգին պիտի լցվի», -ասվում է Առակաց գրքում (Առակ. 15:4):
Աշխատենք մաքուր պահել մեր ԼԵԶՈՒՆ:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1280 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Bambasanq, Ստախոսություն, Sut vkayutyun, Staxosutyun, Սուտ երդում, Բանբասանք | Հեղինակություն: 5.0/10
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013