Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Նոր Կտակարան. pdf
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Աղանդները արյան մեջ
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Բաց դուռը սրտիդ. pdf
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Ուր ես, Մայր իմ,
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Աղանդագիտարան
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Ejmiatsin bells
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Ամեն Հայր Սուրբ
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 12 » Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին

21:24
Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին


Արդ,Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար... Եւ նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ որ տեսներ Տիրոջ Օծյալին:
Ղուկ. 2: 25-30
Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար,եւ երբ ծնողներները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»:
Տերունի տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը: Ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես եւ սուրբ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը (Ղուկ. 2;22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաեւ Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչեւ Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը հանում են քառասունքից՝ խորհուրդ Քրիստոսի ութօրյա անվանակոչության եւ քառասունօրյա տաճարին ընծայման:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»







Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1243 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Տեառնընդառաջ, Tearnyndaraj, 2013 | Հեղինակություն: 5.0/4
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013