Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Վեհարանի վերանորոգում
Անկանիմք
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Մենք դեմ ենք աղանդներին
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Աղոթք
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Խորհուրդ մեծ m...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ժամագիրք. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Типология сектантства и методы антисе...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Նոր Կտակարան. pdf
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 10 » Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է

21:07
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է


Բարեկենդան բառացի նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք:
Մեծ պահքի նախընթաց օրը կոչվում է Բուն Բարեկենդան: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:
Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով եւ ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության՝ Զատկի տոնը:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսբությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Լեռան քարոզում Քրիստոոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 17:6)
Մեծ Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց»: (Ղուկ. 4:1-3):
Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկութ յան փոխարեն Ինքն ապաշ- խարեց, որպեսզի բոլոր պահե- ցողություն անողների ապաշ- խարանքն իմաստ եւ իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:
Եկեղեցական տոնացույցի համաձայն, տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չար- չարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը: Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Շատ ավելի դյուրին է դիետա՝ որոշակի սննդակարգ պահել՝ նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար, քան պահք պահել՝ հոգեւոր ախտերից մաքրվելու նպատակով: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը:
Պահքի կարեւորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17):
Այդ նկատառումով հորդորում ենք Մեծ Պահք կոչվող ինքնաքննության եւ ինքնամաքրման այս շրջանը ապրել զգոն, արթուն պտղաբեր աղոթքով, ողորմությամբ, մերձավորի հանդեպ սիրով եւ հոգատարությամբ, եւ զինված հոգեւոր շնորհներով եւ առաքինություններով,գործել հոգեւոր սխրանքներ՝ փառավորելով Աստծուն եւ ամոթով թողնելով մարդկության թշնամուն՝ սատանային: Մեր անձնիշխան կամքը թող միշտ հաղթական լինի մեր բոլոր այն ցանկությունների դեմ, որոնք հակառակ են Աստծո կամքին, որպեսզի առողջ հոգով եւ մարմնով դիմավորենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:


Տ. Ահարոն քհն. Մելքումյան






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1559 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, Bun barekendan, Pahqi masin, Պահքի մասին | Հեղինակություն: 5.0/5
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013