Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ուր ես, Մայր իմ,
Ejmiatsin bells
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Ամեն Հայր Սուրբ
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Նոր Կտակարան. pdf
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Բաց դուռը սրտիդ. pdf
Աղանդները արյան մեջ
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 8 » Մեծ Պահքի խորհուրդը

21:16
Մեծ Պահքի խորհուրդը


Մեր Տերը այս հարցը ուղղեց նրանց, որոնք չէին հասկացել Պահքի բուն նպատակը: Նրանք չգիտեին, որ Հիսուսի աշակերտները ունեին մի ուրիշ կերակուր, որն ամեն օր ճաշակում էին Նրա բերանից բխող օրհնաբեր խոսքով և անմիջականորեն վայելում նույնինքն Աստծուն: Հետևաբար, կարիք կա՞ր մաքրվելու և մոտենալու Աստծուն, երբ Նա Ինքն էր մոտեցել մարդկանց:
Մեր Տերը մեզ հետ չէ այսօր, սակայն մարդիկ զգո՞ւմ են արդյոք Նրա ներկայությունը իրենց մէջ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են շարունակվում զանազան տեսակի մեղքերի շարանները ոխը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունները և այլն: Տերը մեր կողքին է, բայց մենք մերժում և հեռացնում ենք Նրան մեզանից, ինչպես Անառակ Որդին, բայց երբ անդրադառնանք և ցանկանանք վերադառնալ, կարիքը պիտի ունենանք մի կողմ դնելու աշխարհային մտահոգությունները, որոնք խճողել են մեր մտքերն ու հոգիները կարիքը պիտի ունենանք վերանորոգվելու, մտածելու և մեր ներաշխարհում ամփոփվելու ու լռության մեջ լսելու Տիրոջ ձայնը: Այ'ս է իսկական պահքը: Աստված ուզում է, որ մենք իբրև Իր հարազատ զավակները մշտապես ուրախ լինենք, բայց մյուս կողմից էլ ընդունում է ղզջումի և անդրադարձի համար մեր թափած արցունքները նրանք նկատելով որպես մերժման բողոքներ մեր կատարած սխալների ու մեղանչումների դեմ, խոնարհվում է, մխիթարում ու հույս է տալիս մեզ:
Պահքի կարևությունը շեշտելով և բուն իմաստն ու բովանդակությունը բացատրելով Ավետարանիչը նկարագրում է, թե Հովհաննես Մկրտչի աշակերտներին տարօրինակ էր թվում այն հանգամանքը, թե Հիսուս Իր առաքյալներին և հետևորդներին չէր ստիպում պահք պահել, ինչպես իրենց ուսուցիչն էր անում: Հիսուս նրանց պատասխանում է «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան իրենց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի և ապա ծոմ կպահեն»:
Սրանով Մեծ Վարդապետը հստակ ցույց է տալիս, որ պահքը, ծոմը, աղոթքը միջոցներ են և ոչ թե նպատակ: Իրական նպատակը Աստծուն մոտ լինելն ու Նրա ներկայությունը զգալն է: Եկեղեցին, հավատարիմ Քրիստոսի խոսքին, խրատում է մեզ երեք բան անել – աղոթել, պահեցողություն անել և ողորմություն տալ:
Աղոթքը մեզ մոտեցնում է Արարչին, պահեցողությունը մարմնական սննդից ավելի շեշտում է հոգևոր սննդի կարևորությունը, իսկ ողորմածությունը առիթ է տալիս մեզ մեր ունեցածը բաժանելու Աստծու զավակների՝ սովածների, աղքատների, կարիքավորների, բանտարկյալների և հիվանդների հետ:
Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք Իրենով երջանիկ լինենք և ներկա ու ապագա կյանքի ապահովությունը ունենանք: Առանց Աստծու՝ կյանքը մութ է: Նրա թևերի տակ ապրել նշանակում է՝ հավիտենական ապահովություն ունենալ, քանի որ Նա է բոլոր բարիքների աղբյուրը: Աստված մեզ չի ստեղծել միայն այս ժամանակավոր կյանքի համար, որ մի քանի տարիներ ապրենք, տառապենք ու մեռնելով՝ փոշիանանք: Նա Իր պատկերով ստեղծած մարդու համար մեծ ու փառավոր ապագայի ծրագրեր ունի, որոնք իր ժամանակին անպատճառ պիտի գործադրի: Մի' խաբվեք, գերեզմանը կյանքի վախճանը չէ: Մահը այն դուռն է, որի միջով այս կյանքից հավիտենականության պիտի անցնենք: «Երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով են ննջում»: Այ'ս է Ավետարանի պատգամը, որը հավիտյանս չի փոխվում: Չխաբվե'նք, մեր անհավատությամբ՝ ո'չ Աստված Իր գոյությունից կդադարի և ո'չ էլ Նրա դատաստանը կվերջանա, բայց Նրան չհետևելով՝ մե'նք կկորչենք: Հետևաբար՝ մի'շտ աղոթեցեք: Ամեն:

Աղբյուր՝ ter-hambardzum.com, պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1535 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Պահք, Pahqi karevorutyuny, Պահքի մասին | Հեղինակություն: 5.0/16
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013