Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  փետրվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Աղանդագիտարան
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
В. Маунткасл . Организующий принцип функ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Գլխավոր էջ » 2013 » փետրվար » 1 » Հավատա միայն քո Տեր Աստծուն (ժողովրդական հեքիաթ)

19:12
Հավատա միայն քո Տեր Աստծուն (ժողովրդական հեքիաթ)


«Փարիսեցիներից մեկը նրան փորձելով՝ հարցրեց. «Վարդապե’տ, Օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22: 35-40):

ՀԱՎԱՏԱ ՄԻԱՅՆ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ - ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

  Ժամանակով մի բարի թագավոր կար: նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստներով շրջելու քաղաքում, որպեսզի տեսնի, թե ինչպե՞ս է ապրում իր ժողովուրդը:
Մի երեկո՝ իր սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որն իր խրճիթի դռան առջև նստած, աղոթում էր ու մրմնջում.
- Տեր Աստված ինձ 100 ոսկի տուր:
Թագավորը լսեց ու անցավ: Քիչ այն կողմ գնալով՝ տեսավ մի ուրիշ աղքատ մարդու,որը նույնպես աղոթում էր ու ասում.
- Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Հետևյալ օրը թագավորը հրամայեց սկուտեղի վրա 100 ոսկի դնել, ծածկել փլավով ու հավի մսով և ուղարկել այն աղքատին, որը թագավորից էր 100 ոսկի խնդրում:
- Այն հիմարին էլ թող Աստված տա,- ինքնիրեն մրմնջաց թագավորը՝ մտածելով մյուս աղքատի մասին:
Նույն օրը երեկոյան թագավորը նորից դուրս եկավ պալատից և ուղղվեց դեպի այն աղքատի տունը, որին 100 ոսկի էր ուղարկել: Աղքատը, իր խրճիթի դռանը նստած, դարձյալ աղոթում էր ու ասում.
- Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Այս լսելով՝ թագավորը շատ զարմացավ: Մոտեցավ ու հարցրեց.
- Ա’յ մարդ, թագավորի կողմից այսօր քեզ փլավ չբերի՞ն:
- Բերին, շնորհակալ եմ:
- Կերա՞ր:
- Կերա:
- Ի՞նչ կար մեջը:
- Նուշ ու չամիչ:
- Ուրի՞շ:
- Հավի միս:
- Ուրիշ բան չկա՞ր:
- Ո’չ:
- Բոլորը կերա՞ր:
- Ո’չ, շատ էր: Մնացածը տվեցի ինձ պես աղքատ ու քաղցած հարևանիս:
Թագավորը մորոքը շոյեց ու հեռացավ: Քիչ այն կողմ տեսավ մյուս աղքատին, որն ասում էր Աստծուն.
- Շնորհակալ եմ, Տե’ր Աստված. որ լսեցիր աղոթքս ու100 ոսկի ուղարկեցիր:
Թագավորը համոզվեց, որ ա’յս մարդն էր խելացի: Նա դիմել էր ոչ թե իր աշխարհիկ տիրոջը՝ թագավորին, այլ Աստծուն, որ ղեկավարում է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ Տիեզերքը:
Դուք էլ, սիրելիներ, Աստծուն խնդրող աղքատի նման կյանքում շարժվեցե’ք:

ԽՆԴՐԵՔ Ո’Չ ԹԵ ԵՐԿՐԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԼ՝ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ: ՆԱ’ Է ՁԵԶ ԲՈՒԺՈՂԸ, ՀԱՍԿԱՑՈՂԸ, ՕԳՆՈՂԸ, ՍԻՐՈՂԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՑՈՒՅՑ ՏՎՈՂԸ: ԱՊԱՎԻՆԵՎԵ’Ք ԱՍՏԾՈՒ ԶՕՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՔ ԱՌԱՆՑ ՔՆԱԲԵՐ ԴԵՂ ԽՄԵԼՈՒ:

Աղբյուր՝ ter-hambardzum.com, պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը






Բաժին: Առակներ | Դիտումներ: 1843 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Patum, Heqiat, բարոյախրատական, պատում, Arakner, Առակ, Հեքիաթ | Հեղինակություն: 5.0/27
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013