Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
«…Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում և այժմ նորընտիր գահակալիդ կորովի գործունեությամբ պիտի նոր զարթոնք ու շինություն ապրի: Աստծո երկնահեղ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ նախանձախնդրորեն պիտի շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», - ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրի մեջ:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և ա
...
Շարունակել ընթերցել »
|
|