Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Անկանիմք
Типология сектантства и методы антисе...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Բողոք հոգեվորսության դեմ
Նոր Կտակարան. pdf
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
Առաքյալներ. pdf
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Խրիմյան Հայրիկ. Սիրաք և Սամվել. pdf
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Ուր ես, Մայր իմ,
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Վեհարանի վերանորոգում
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Շարականների ուսուցում
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Почему христиане борются с ересями Питан...
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Գլխավոր էջ » 2013 » հունվար » 27 » Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով (նկարներ)

18:39
Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով (նկարներ)


Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:

Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարևոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ և հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել և հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր և դժվարին ժամանակներով, այլև հայ զորականաց սուրբ և արդար արյան հեղումով»: Խոսքն ուղղելով ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին` Սրբազան Հայրը մասնավորապես նշեց. «Հորդորում ենք հայոց զինված ուժերի յուրաքանչյուր գիտակից ծառայակցի, որպեսզի լցված միաբանության ոգով, շարունակի իր արդար ու հաղթական երթը, քանզի հայոց բանակը այն կարևորագույն հիմնաքարն է, որի վրա պիտի խոյանա մեր ժողովրդի միասնության սրբազան տաճարը»:

Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի Իջման Ս. խորանի առջև, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն` ի շինություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մեկ անգամ ևս շնորհավորելով ամենքին Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առիթով, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Անդրադառնալով թե° հոգևոր սպասավորների և թե° զինվորականների ծառայության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` Նորին Սրբությունը նշեց, որ նրանք

երկուսն էլ կոչված են պայքարելու չարի դեմ հոգևոր և ֆիզիկական տեսանկյուններից` այն հասարակության միջից վերացնելու, սեր ու խաղաղություն հաստատելու և ապահով ու անսասան Հայրենիք կառուցելու համար:

Այնուհետև, ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանին և գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին:

Ապա ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով Արցախյան ազատամարտին մասնակցած և զինված ուժերում հոգևոր ծառայության ընթացքում իրենց նպաստը բերած շուրջ 20 հոգևորականներ պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

















Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1703 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Banaki or, Բանակի օր | Հեղինակություն: 5.0/5
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013