
Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ:
Ս. Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանը քարոզ խոսեց` անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում հայոց բանակի կարևոր դերին ու նշանակությանը. «Գոհություն Ամենազոր Աստծո, որ այսօր համայն մեր ժողովուրդն ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի միասնաբար տոնախմբում է Հայոց երիտասարդ և հաղթական բանակի 21-րդ տարեդարձը: Բանակ, որը թեպետ ստեղծվել ու կայացել է ոչ վաղ անցյալում, սակայն ապրել և հաղթանակների փայլուն պսակների է արժանացել` անցնելով ծանր և դժվարին ժամանակներով, այլև հայ զորականաց սուրբ և արդ
...
Շարունակել ընթերցել »
|
Չափազանց ցաւալի երեւոյթ է մեր ազգին մէջ տարածուած մարդ ԾԱՂՐԵԼՈՒ հիւանդութիւնը։ Որքա՜ն պարսաւելի է այս մէկը։ Որեւէ անձ ծանրօրէն անարգուած եւ վիրաւորուած պիտի զգայ երբ զինք կը ծաղրեն յիրաւի կամ անիրաւաբար։ Արդ, եթէ մեզի համար, եւ մանաւանդ երբ մարդ ծաղրէ ձեր երեխան՝ անոր մէկ տկարութիւնը, անկարողութիւնը կամ սխալը, ի՞նչ պիտի զգայիք դուք...։
Եւ այդ նոյն չափանիշով մարդ ծաղրելը, անոր անուան, մարմնին, խօսքին կամ տկարութեան հանդէպ հակաքրիստոնէական այդ դիւային արարքը կը նսեմացնէ անոր հոգին։ Տակաւին կան Ամերիկայի կամ Կանադայի պէս երկիրներ ուր մանուկներ կամ պատանիներ անձնասպանութիւն կը գործեն չդիմանալով այդ տեսակի անմարդկայնութեան։
Ի՞նչ կը կարծէք սիրելիներ։ Ի՞նչ կը նշանակէ Քրիստոսի ՈՍԿԵԱՅ այն խօսքը թէ. «Ըրէք ուրիշներուն այնպէս, ինչպէս որ կ՛ուզէք որ ուրիշները ընեն ձեզի»։ Դուք չէք փափաքիր որ ծաղրուիք, ինչո՞ւ կը ծաղրէք։ Ի՞նչ է շահը ձեր այդ ծաղրանքէն.. նշանաւո՞ր պիտի դառնաք. եւ որպէս ի՞նչ... հտպիտ թէ ծաղրածու թէ երկոքեան ի միասին հետ
...
Շարունակել ընթերցել »
|
|