Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։ Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։ Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն։ Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրի
...
Շարունակել ընթերցել »
|
4-րդ դարում ձեւավորված Երուսաղեմի հայոց պատրիարքությունը շուտով կունենա իր 97-րդ գահակալը: Այսօրվանից` հունվարի 23-ից մինչեւ 25-ը Երուսաղեմում կընթանան հայոց պատրիարքի ընտրություններ:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր 2012-ի հոկտեմբերին, ինչից հետո միաբանության 28 անդամները պատրիարքի տեղապահ էին ընտրել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: Նա, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ու Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը համարվում են Երուսաղեմի հայոց պատրիարքի հավանական թեկնածուները:
...
Շարունակել ընթերցել »
|
|