Մարդը ստեղծվեց Աստծու պատկերով և նմանությամբ, սակայն դրանք որպեսզի կատարելագործվեին, մարդը պետք է սովորեր իր ազատ կամքով Աստծուն այո ասել ու կատարել Նրա հրամանները: Եվ պատմությունը փաստում է, որ ամենադժվար գործը մարդու համար Աստծուն այո ասելն է: Հիսուս եկավ Իր Գեթսեմանի պարտեզի աղոթքով մեզ սովորեցնելու, թե ինչպես մենք պետք է հավատացյալ դառնանք, ոչ թե մեր ուզածի պես, ոչ թե մեր կամքով, այլ՝ «Աստծու կամքը թող լինի» ասելով և այդ կամքը դրսևորելով: Լսելու և կատարելու միջև մեծ անդունդ կա, որովհետև մենք հոգեկան աշխարհ, սիրտ, երևակայություն ու նպատակներ ունենք և հազար ու մի բաներ ենք երևակայում; Իհարկե մեր այդ երևակայությունների, ցանկությունների, նպատակների և հավատի մեծ մասը պիտի վերցնենք ու մեզ հետ գերեզման տանենք և այնտեղ նրանք պիտի ոչնչանան մեր ոսկորների հետ: Եկե’ք մեզ չխաբենք: Հակոբոս առաքյալը հստակ ասում , թե՝ «Հավատը առանց գործի մեռած է»: Ուրեմն ուզենք թե չուզենք մենք ստիպված ենք մեր հոգեկան աշխարհը զորացնելու և դրսևորելու: Կարծում եմ այս պատ
...
Շարունակել ընթերցել »
|
|