
Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք, որ Եկեղեցին առաջին հերթին զբաղվում է մարդու հոգուն և ոչ թե մարմնին վերաբերող հարցերով: Սակայն, ինչ խոսք, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Եկեղեցին միշտ էլ պետք է օգնության ձեռք մեկնի նաև նյութական իմաստով: Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին երեք անգամ հարցրեց` սիրու՞մ ես ինձ, և դրական պատասխան ստանալուց հետո ասաց` հովվիր Իմ հոտը: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` Քրիստոս սրանով ցույց տվեց հոտը հովվելու երեք ձևերը, որոնք նախ վերաբերում են թեմի առաջնորդ եպիսկոպոսներին: Եպիսկոպոսներն առաջին հերթին պետք է նյութական օգնություն ցույց տան
...
Շարունակել ընթերցել »
|
|