Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունվար 2013  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աղանդագիտարան
Ամեն Հայր Սուրբ
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Բաց դուռը սրտիդ. pdf
Աղանդները արյան մեջ
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ejmiatsin bells
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Ուր ես, Մայր իմ,
Նոր Կտակարան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Գլխավոր էջ » 2013 » հունվար » 8 » Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին

23:00
Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը. հունվարի 13-ին


Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել մոր որովայնում: Ղուկ.2-21
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:
Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ նոր կտակարանում մկրտության խորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով: Մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: Եւ այսօր էլ ժամանակն է, որպեսզի մենք էլ, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին,՝ սուրբերի աստվածադիր անունների, մեր Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակների անունները դնենք հենց այդ խորհրդով: Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջա-նում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մենք մեր զավակներին կոչենք սուրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ վերջապես՝ իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին: Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առթիվ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվանները: Ամեն






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2596 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Anvanakochutyun, Անվանակոչություն | Հեղինակություն: 5.0/16
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013