Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Անկանիմք
Типология сектантства и методы антисе...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Խորհուրդ մեծ m...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Վեհարանի վերանորոգում
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Ժամագիրք. pdf
Նոր Կտակարան. pdf
Աղոթք
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեան...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Մենք դեմ ենք աղանդներին
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Վարուժան սարկավագ Մարգարյան. Անկանիմք. m...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Շուշիի ազատագրման 20 - ամյակի Տոնը սկսվ...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Գլխավոր էջ » 2012 » հոկտեմբեր » 28 » Գյուտ խաչի տոն (հոկտեմբեր 28)

23:50
Գյուտ խաչի տոն (հոկտեմբեր 28)


 Որովհետեւ Աստվածության լրիվ ամբողջությունը նրա՛ մեջ հաճեց բնակվել եւ նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ ե՛ւ երկրի վրա, ե՛ւ երկնքում եղածների համար: 

 Խաչելությունից եւ Հարությունից հետո Քրիստոսի դատարկ գերեզմանն ու Խաչը Քրիստոսից մնացած տեսանելի առարկաներից էին, եւ դրանց վրա կենտրոնացավ քրիստոնյաների մասնահատուկ ուշադրությունը, հարգանքն ու հոգածությունը: 

 Ըստ ավանդության` Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54թթ.) կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը եւ Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը, Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ սուրբ խաչերը հանում են հողի տակից եւ որոշելու համար, թե որն է Քրիստոսինը` դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես եւ ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում եւ, ըստ ավանդության, այդ առթիվ երգում. «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» (Շարականը): Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, եnբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է` փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաեւ Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի ան-գին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով եւ իր հետ այն բերում է Հայաստան: 

 Կլավդիոս կայսեր եւ Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը եւ Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղում Գողգոթայի մոտ մի վայրում, վրան աղբ կուտակում` վայրը վերածելով աղբանոցի: 313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր (305-337 թթ.) Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստանում է ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. գալիս է Երուսաղեմ, եւ մեծ ջանքեր գործադրելով, ցանկանում գտնել Քրիստոսի Խաչը: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սկզբում ընդդիմանալով, վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո նա, ի վերջո, ցույց է տալիս խաչերի թաղման տեղը: Փորելով` դրանք հանում են աղբի տակից, գտնվում է անգամ Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերեւում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր խաչից: Եվ նորից Քրիստոսի Խաչը որոշվում է կատարած հրաշքի շնորհիվ. խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, եւ հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում, որոնց թվում եւ` Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ. Հարություն տաճարը, որտեղ եւ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` այն հանդիսավորապես փառավ- որելով արդեն երկրորդ անգամ: Փրկչական Խաչի գյուտի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է հոկտ- եմբերի 26-ին մերձակա կիրակի օրը:

Կանթեղ N 33






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1206 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Հեղինակություն: 5.0/24
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013