Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  սեպտեմբեր 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ejmiatsin bells
Ուր ես, Մայր իմ,
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Բաց դուռը սրտիդ. pdf
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Նոր Կտակարան. pdf
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Աղանդները արյան մեջ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Ամեն Հայր Սուրբ
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Աղանդագիտարան
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Գլխավոր էջ » 2012 » սեպտեմբեր » 11 » Այս տարի Խաչվերացի տոնը կնշվի սեպտեմբերի 16-ին

22:33
Այս տարի Խաչվերացի տոնը կնշվի սեպտեմբերի 16-ին


 Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից Խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին:

  Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

  Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում եւ դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը եւ այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաեւ հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

  Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց եւ սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

  Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաեւ զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է եւ գործ: Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

  Խաչվերացի տոնը մեզ համար նախեւառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու եւ հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը եւ ջախջախեց սատանայի գլուխը:

  Ըստ Գրիգոր Տաթեւացու, Խաչը դարձավ երկնքի եւ երկրի ` վերեւի եւ ներքեւի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ եւս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի եւ բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
 
  Խաչվերացը ըստ ժողովրդական սովորության

  Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում եւ զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

  Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Հիշատակ Մեռելոց
 
  Ինչպես մյուս 4 Տաղավար տոների դեպքում, այնպես էլ Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր:

 Եկեղեցում, ի հիշատակ բոլոր ննջեցյալների, մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտքն է, որ հարգելով իր ննջեցյալին՝ մասնակցի Սուրբ եւ Կենարար Պատարագին, իրեն հարազատ ննջեցյալի անուն ազգանունը ներկայացնի պատարագիչ քահանային, որպեսզի քահանան իր աղոթքներում Տիրոջ առջեւ հիշատակի նրա անունը:

  Սուրբ Պատարագից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին եւ աղօթքով ու խունկ ծխելով հարգում նրանց անմոռաց հիշատակը: Քահանայի ներկայության դեպքում կատարվում է նաեւ Հոգեհանգստյան կարգ եւ Գերեզմանօրհնե:


Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 31
 






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2130 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Sbxech, Xachverac, Խաչվերաց, Սըրբխեչ | Հեղինակություն: 5.0/21
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013