Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  օգոստոս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Роль религии в диалоге цивилизации.pdf
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
ИНКВИЗИЦИЯ.pdf
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Типология сектантства и методы антисе...
Վեհարանի վերանորոգում
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Անկանիմք
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Բաց դուռը սրտիդ. pdf
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Գլխավոր էջ » 2012 » օգոստոս » 11 » Այս տարի Վերափոխման տոնը տոնվում է Օգոստոսի 12-ին

00:14
Այս տարի Վերափոխման տոնը տոնվում է Օգոստոսի 12-ին


  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի ննջման եւ Երկինք փոխադրվելու հիշատակը տոնում է «Վերափոխումն կամ ննջումն Ս. Կույսի» անվան տակ: Այս տոնը մեր եկեղեցու հինգ գլխավոր (տաղավար) տոներից չորրորդն է եւ կատարվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այս տարի Վերափոխման տոնը տոնվում է Օգոստոսի 12-ին:

  Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ Կույսը 15 տարի ապրեց Երուսաղեմում, որից հետո Սուրբ Մարիամը հանգիստ ու խաղաղ ննջեց: Առաքյալները եւ բարեպաշտ քրիստոնյաները հանդիսավոր թափորով Աստվածամոր մարմինն ամփոփեցին Գեթսեմանի պարտեզում: Թաղումից հետո երեք օր ու գիշեր գերեզմանի մոտ հրեշտակային երգեր էին լսվում: Թաղմանը չի մասնակցում միայն Բարդուղիմեոս առաքյալը, որը լուսավորչական գործունեության նպատակով գտնվում էր Հայաստանում: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին՝ նա շտապում է Երուսաղեմ եւ այցելում գերեզման` վերջին անգամ տեսնելու եւ իր որդիական սերն ու հարգանքը մատուցելու Տիրամորը: Սակայն, երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Նրանք հասկանում են, որ Քրիստոս Իր մորը Երկինք է փոխադրել: Ահա թե ինչու Սուրբ Կույսի երկրավոր կյանքի վախճանն անվանվում է «ննջում», որպեսզի հասկանալի դառնա նրա Երկինք վերափոխվելը:

  Սուրբ Աստվածածինը հայ քրիստոնյայի համար դարեր շարունակ եղել է գերագույն հարգանք վայելող բացառիկ անձնավորություն : Սուրբ Կույսի առաքինի եւ օրինակելի կյանքը դարեր շարունակ ողջ մարդկության համար ներշնչանքի մշտահոս աղբյուր է եղել։ Սուրբ Կույսն իր հավատով այնքան գերազանց եղավ, որ արժանացավ մեծագույն երանությանը՝ դարձավ Աստծո Որդու մայրը։ Հովհաննես Մկրտչի մայրը՝ Եղիսաբեթը, առաջինն էր, որ համայն մարդկության կողմից ասաց.«0րհնյալ ես դու կանանց մեջ, եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը»¥Ղուկաս 1.42¤։
Նրա կուսական մաքուր կյանքը, առաքինի վարքը եւ աստվածահաճո ընթացքը եղան այն գրավականը, որով նա ընտրվեց Աստծու կողմից, եւ նրանից ծնվեց Հիսուս մեր փրկության համար: Այս սրբազան տոնը պատգամն է` ապրելու մեր կյանքը մաքրակենցաղությամբ, սրբությամբ եւ բարոյական առողջ սկզբունքներով:

  Աստվածածինը հավատավոր, առաքինի, գթառատ մոր մարմնացումն է, ընտանեկան սրբության պահապանը, բարոյականության մարմնացում: Նա մեր Փրկչի յուրաքանչյուր տառապանքի հետ տառապեց եւ իր հաստատուն հավատքի շնորհիվ տեսավ իր Հարուցյալ Որդուն:

  Ակնհայտ է, որ մեր օրերում օրեցօր արժեզրկվում են ընտանեկան սրբությունները, ոտնակոխ արվում ընտանեկան ավանդույթնները եւ ուխտադրուժ դառնում ամուսնացյալ զույգերը: Եվ որ ամենացավալին է, խամրում է հայ կնոջ, հայ մոր կերպարը, թեեւ քաջ գիտակցում ենք, որ մայրական զգացմունքն ու կոչումն է, որ բնութագրում է կնոջը, եւ առողջ ընտանիքն է հասարակության հիմնաքարը եւ ազգի գոյատեւման նախապայմանը:

  Այսօր, երբ մեր շուրջբոլորը այսքան մոլորեցնող գաղափարներ կան, որ փորձում են ամեն կերպ շեղել, խարխլել սուրբ ընտանիքի բարոյականության հիմքերը, գնահատենք մայրության գեղեցկագույն կոչումը հայ ազգի մեջ: Մեր մաղթանքն է, որ հայ մայրերը Սուրբ Աստվածածնի պես մաքուր կյանք ունենան եւ սուրբ պահեն իրենց ընտանիքները:

  Աստվածածնի վերափոխման տոնին, Հայ Եկեղեցում պահպանված գեղեցիկ ավանդության համաձայն, սուրբ եւ անմահ պատարագից հետո տեղի է ունենում խաղողի օրհնություն, որի միջոցով օրհնվում է նաեւ այգիների ողջ բերքն ու բարիքը: Հայ ժողովուրդը միշտ էլ մեծ ցնծությամբ եւ խոր ակնածանքով է նշել Աստվածածնի տոնը, ուխտագնացություններ կատարել դեպի այն սրբավայրերը, որոնք կրում են Աստվածածնի անունը: Հայ ուխտավորն իր աղոթքների մեջ դիմել է Աստվածածնի բարեխոսությանը, հայցել նրա օգնությունը, որպեսզի սուրբ մնա հայ ընտանի քը, հայ կինը եւ հայոց օջախը: Ցայսօր էլ Սուրբ Կույսի բարեխոսությամբ զանազան մեծագույն հրաշքներ են կատարվում: Այս սրբազան օրը խնդրենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը` մեր ընտանիքների բարօրության, զորացման ու կայունության համար, որպեսզի արժանանանք երկնային անանց բարիքներին, որ պատրաստված են մեզ համար Երկնքում: եռ
Ննջեցյալների հիշատակի օր Հիշատակ Մելոց Ինչպես մյուս 3 Տաղավար տոների դեպքում, այնպես էլ Աստվածածնի Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր: Այդ օրը մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին եւ աղօթքով ու խունկ ծխելով հարգում նրանց անմոռաց հիշատակը: Քահանայի ներկայության դեպքում կատարվում է նաեւ Հոգեհանգստյան կարգ եւ Գերեզմանօրհնեք:

  Մեռելոցը շնորհակալության եւ երախտագիտության մի օր է մեր նախորդների նկատմամբ: Նաեւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սկզբնաղբյուրն եղան մեր կյանքի ու լինելիության, ովքեր զոհողությունների ենթարկվեցին ի սէր մեր այսօրվա բարօրության, ովքեր ենթարկվեցին տանջանքների, հալածանքների ու մինչեւ իսկ մահվան ի սեր մեր այսօրվան կյանքի, ովքեր իրենց գիտակցական կյանքը ի սպաս դրեցին ի սեր քրիստոնեական մեր հավատքի, հայրենիքի ու ժողովրդի:
 
  Իր կրոնական խոր իմաստից բացի, մեր հին ու նոր ննջեցեալների հիշատակությունը մարդկայնորեն ազնիվ ու սքանչելի մի երեւույթ է: Փոքրիկ մի մոմ վառելով, մի պտղունց խունկ ծխելով եւ կամ մի փունջ ծաղիկ դնելով մեզանից հեռացած մեր հարազատների ու մտերիմների շիրիմներին, մենք մեզ գոնե մի պահ միացած ենք զգում նրանց եւ երկիր ու երկինք շաղկապում իրար:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30







Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1682 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Վերափոխում 2012, Verapoxum 2012, Աստվածածին, Խաղողօրհնեք 2012, Xaxoxorhneq 2012 | Հեղինակություն: 5.0/32
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013