Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Շարականների ուսուցում
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Նոր Կտակարան. pdf
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Л.Ф. Обухова. Преодоление биогенетически...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Առաքյալներ. pdf
Բողոք հոգեվորսության դեմ
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Типология сектантства и методы антисе...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Ուր ես, Մայր իմ,
Խրիմյան Հայրիկ. Սիրաք և Սամվել. pdf
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Почему христиане борются с ересями Питан...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Տեսիլքներ և մարգարեություններ Հայոց մասի...
Սպանության դեպքեր Ռուսաստանում Նեոհիսուն...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Վեհարանի վերանորոգում
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Անկանիմք
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
կյանքի խոսքը և կռկ-ն զբաղվում են կախարդո...
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Գլխավոր էջ » 2012 » մայիս » 31 » «Ինքն իրեն համասեռամոլ հռչակող մարդը չի կարող լինել քրիստոնյա». Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը

15:14
«Ինքն իրեն համասեռամոլ հռչակող մարդը չի կարող լինել քրիստոնյա». Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը


 Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ:

  Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը:

  - Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվ քննարկումների առարկա է դարձել Հայաստանում միասեռականության խնդիրը: Խնդրում ենք ներկայացնել Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը երևույթի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել եկեղեցին այս երևույթի կանխարգելման նպատակով:

  - Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբգրային հայտնությունն է: Ըստ այդմ նույն սեռի մարդկանց սեռական հարաբերությունների առնչությամբ Սուրբ Գիրքը նմանատիպ ընթացքը հռչակում է Աստծո կամքին հակառակ. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18.22):

  Հովվական առաքելության մեջ, սակայն, Հայ Եկեղեցին դաստիարակչական, քարոզչական և բացատրողական աշխատանք է իրականացնում` Աստծո կամքն ու կրոնական ճշմարիտ տեսակետը համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) անձանց հասանելի դարձնելու և ըստ այդմ օգնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին և քրիստոնեական բարոյականության սկզբունքներին հավատարմությամբ կազմակերպելու իրենց կյանքը:

  - Ըստ Ձեզ, միասեռականը կարո՞ղ է լինել քրիստոնյա:

  - Ինքն իրեն համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) հռչակող մարդը չի կարող քրիստոնյա լինել, սակայն քրիստոնյաների մեջ կարող են ի հայտ գալ միասեռականության ախտով վարակված անձեր: Վերջիններիս Աստվածաշունչը հորդորում է մեղքից մաքրվելու, զղջումով ու ապաշխարությամբ Տիրոջը դառնալու, «քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ. 6.23): Եկեղեցին, սուրբգրային պատգամին հավատարիմ, կոչ է անում միասեռականներին ապաշխարելու Եկեղեցուն անդամագրվելու համար, հաստատակամություն դրսևորելու նման հակումներից ձերբազատվելու և Աստծո կամքի համաձայն ապրելու:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1603 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Miaserakaner, Դիրքորոշում, dirqoroshum, Միասեռականներ, Համասեռամոլներ, Hamaseramolner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013