Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Երանելւոյն Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի. Ա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Բաց դուռը սրտիդ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
կյանքի խոսքը և կռկ-ն վարում են թուրքամետ...
Դասախոսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարան...
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Պողոս Ադրիանապոլսեցի խրատի թանգարան.pdf
Повел Столяров. К вопросу о субботе. pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան..pdf
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Դպրության տվչության կարգ Երևանում (եկեղե...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Սահակ եպս. Մաշալյան Համբուրձում (տեսանյո...
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղոթք
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկ...
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Վեհարանի վերանորոգում
ԱԱԽ-ն քայքայիչ աղանդավորական շարժումների...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 21 » Հոգեհանգիստ Շենուդա Գ Պատրիարքի համար (նկարներ)

22:15
Հոգեհանգիստ Շենուդա Գ Պատրիարքի համար (նկարներ)


Մարտի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն նորոգ հանգուցյալ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի համար:
Արարողությանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի և Լիբանանի դեսպանությունների ներկայացուցիչներ:
Արարողության սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ երջանկահիշատակ Շենուդա Պատրիարքի անձին և տասնամյակների բեղուն հովվապետական գործունեությանը: «Նրա ջանքերի և նվիրյալ աշխատանքի շնորհիվ Ղպտի Ուղղափառ Եկեղեցին նոր վերածնունդ ապրեց եկեղեցիների, նոր թեմերի, ծխերի, կրթական և բարեսիրական հաստատությունների հիմնադրմամբ: Նրա գահակալության շրջանը հատկապես նշանավորվեց անապատական հայրերի վանական հին ավանդության վերածննդով», - ասաց Նորին Սրբությունը:
Խոսելով Հայաստանում և Եգիպտոսում Ղպտի Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. «Հանգուցյալ Հայրապետը, որպես Հայ Եկեղեցու և ժողովրդի բարեկամ, իր եղբայրական այցերով պատվել է Հայոց Հայրապետներին: Մենք աղոթքով ենք հիշում 2002 թ. Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած իր եղբայրական այցը, երբ միասնաբար աղոթք վերառաքեցինք Միածնաէջ Սուրբ տաճարում, Ծիծեռնակաբերդում հարգեցինք հիշատակը Հայոց Ցեղասպանության նահատակաց, պատգամներ եւ օրհնություններ փոխանցեցինք մեր Եկեղեցու զավակներին և ապագա հոգևորականներին»:
Նորին Սրբությունն ընդգծեց նաև հանգուցյալ Պապի` որպես քրիստոնեական միասնության և միջկրոնական համերաշխության ջատագովի նշանակալից ներդրումը միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում, գործուն մասնակցությունը Էկումենիկ երկխոսություններում:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վերստին ցավակցություն հայտնեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցուն և Եգիպտոսի իշխանություններին:




 









Բաժին: Նորություններ | Դիտումներ: 931 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Garegin b, Xpti, Norutyunner | Հեղինակություն: 5.0/14
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013