Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մարտ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Աղանդները արյան մեջ
Աղանդագիտարան
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Բաց դուռը սրտիդ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Ուր ես, Մայր իմ,
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Ejmiatsin bells
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Նոր Կտակարան. pdf
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Գլխավոր էջ » 2012 » մարտ » 9 » Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

23:40
Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)


Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):
Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:
Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:
Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:


Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի






Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 2321 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Bun barekendan | Հեղինակություն: 5.0/33
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013