Ամանորյա գիշերը` ժամը 2400-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի գոհաբանական մաղթանք: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
Դեկտեմբերի 17-25-ը Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացավ «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հրավիրված խորհրդաժողովը` նվիրված կիրակնօրյա դպրոցներում կիրառվող Պատանիների Աստվածաշնչյան Դասընթացի ծրագրի գնահատմանը: Հիշյալ ծրագրի շրջանակներում է պատրաստվել կիրակնօրյա դպրոցներում գործածվող ծրագրային միակ դասագիրքը, որի միջոցով երեխաները, պատանիներն ու երիտասարդները ճանաչում են Աստծուն, սովորում աստվածաշնչյան պատմություններն ու պատգամները, կարգավորում իրենց հոգևոր կյանքը` որպես Եկեղեցու լիարժեք հավատացյալ: Հայաստանից ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցակական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Խորհրդաժողովին մասնակցում էին հոգևորական ու աշխարհական ներկայացուցիչներ նաև Ռումինիայից, Ալբանիայից, Սերբիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Լի
...
Շարունակել ընթերցել »
|
Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին: Փոքր Պամաճ գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ, Արևմտյան Հայաստանի Թորգոմ գավառից և Կարինի գավառի Գառն գյուղից վերաբնակեցված հայորդիների կողմից: 1881 թվականին գյուղում բացվել է ծխական դպրոց, որը գործել է մինչև 1932 թվականը, որից հետո այն դարձել է պետական տարրական կրթօջախ: Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին, և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության
...
Շարունակել ընթերցել »
|
|