
Դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին: Արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի,
...
Շարունակել ընթերցել »
|

Դեկտեմբերի 18 - ին` կիրակի օրը, Պազարջիկում տեղի ունեցավ «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու բացման արարողությունը և մատաղի օրհնություն: Հոգևոր մեծ աշխուժություն և ցնծություն էր տիրում քաղաքում: Բուլղարիայի տարբեր տարածաշրջաններից ժամանել էին բազմաթիվ ուխտավորներ` մասնակցելու Եկեղեցու բացման արարողակարգին: Ներկա էին Բուլղարիայի արտակարց և լիազոր դեսպան տիար Արսեն Սհոյանը, դեսպանատան դիվանագետ Աննա Սահակյանը, Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ պր. Ռուբեն Գրիգորյանը, հայ ազգային միությունների և կազմակերպությունների վարչական ներկայացուցիչներ և անդամներ, հոցևոր այրեր և հավատավոր զավակներ, ինչպես նաև Պազարջիկի քաղաքային իշխանավորներ: Պատարագիչն էր Բուլղարիայի հայոց թեմի Աոաջնորդական տեղապահ Տ. Աբգար Վարդարպետ Հովակիմյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը «Սուրբ Ստեփանոս» եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված օծված վեմ քարի վրա մատուցեց Սուրբ և անմահ Պատարագ: Իր քարոզի մեջ աոաջնորդական տեղապահն անդրադարձավ հայ ազգային և հոգևոր կյանքում եկեղեցու դերին և ն
...
Շարունակել ընթերցել »
|
|