
1917թ. այս օրը Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը: Գևորգյան ճեմարանն ուներ 2 բաժին՝ դասարանական (միջնակարգ՝ 6-ամյա ուսուցմամբ) և լսարանական (բարձրագույն կրթությամբ՝ 3-ամյա ուսուցմամբ): Սկզբում ուսուցանվել է 23 առարկա, որից 9-ը՝ կրոնական, հետագայում դրանց թիվը նվազեցվել է, և ավելացվել են հանրակրթական այլ առարկաներ: Ճեմարանում հատկապես ուշադրության կենտրոնում էին հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն առարկաները: Սաների թիվը հասել է շուրջ 300-ի: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների և հայ բարերարների նվիրատվություններով: Գևորգյան ճեմարանը մեծապես նպաստել է հայ մշակույթի և գիտության զարգացմանը. հայագիտության ու բանասիրության ոլորտներում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրվել են Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը, կազմվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Ճեմարանում դասավանդել են հայ մշակույթի ու գիտության նշանավոր գործիչներ Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Ստեփան Լիսիցյա
...
Շարունակել ընթերցել »
|
Պատմությունը «Բահայի համայնքը» պատկանում է Նոր կրոնական շարժման հոսանքին և ինքնուրույն կրոններից ամենաերիտասարդն է համարվում: Հիմնվել է 1844թ. Պարսկաստանում, շիրազցի վաճառական Սեյեդ Ալի Մուհամադի կողմից: Նրա առաջին աշակերտներից իրանցի ազնվական Միրզա Հուսեյն Ալին (ծնված 1817թ.), որն իրեն Բահա-Ալլահ («Աստծո փառք») էր անվանել, որտեղից էլ՝ կազմակերպության անվանումը, 1863-ին նա իրեն հռչակեց Աստծո բարձրագույն մարգարե: 1844թ., մայիսի 23-ին, շիրազցի վաճառական Սեյեդ Ալի Մուհամադն իրեն մահմեդական նոր մեսիա՝ Բաբ (պարսկ.՝ դարպաս) հռչակեց, այսինքն՝ «դարպաս առ Աստված»: Նա Ղուրանը փոխարինեց նոր սրբազան գրքով՝ Բայանով: Բաբականներն ապստամբում են Իրանի շահի դեմ, որը շատ դեմոկրատական ձևեր էր որդեգրել, բայց այն խեղդվում է արյան մեջ՝ 1850թ. հուլիսի 9-ին Բաբը մահվան է դատապարտվում, իսկ բաբականները փախչում են Բաղդադ: Նրա առաջին աշակերտներից իրանցի ազնվական Միրզա Հուսեյն Ալին, որն իրեն Բահաուլլահ («Աստծո փառք») էր անվանել, 1863-ին իրեն հռչակե
...
Շարունակել ընթերցել »
|
|