
Տարակուսանքով ծանոթացանք «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանի դեկտեմբերի 17-ի հայտարարությանը, որով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերագրում «Չենք լռելու» երիտասարդական շարժման գործունեության հովանավորությունն ու ուղղորդումը, հակառակ այս առնչությամբ ժամանակին Մայր Աթոռի կողմից արտահայտված դիրքորոշման: Քաղաքացիական հասարակությունը և առավել ևս քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող զրպարտանքի վրա կառուցվել: Դատապարտում ենք այս նախաձեռնությունը, որի ղեկավարը, ուղղակի կեղծ և անհեթեթ վերագրումներ կատարելով, նպատակ է հետապնդում ստվերել Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հեղինակությունը: Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել միտումնավոր նման ապատեղեկատվության ազդեցությանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այլոց նման պետք չունի դիմելու նմանօրինակ միջոցների` արտահայտելու իր կեցվածքը մեր հասարակության կյանքն ալեկոծող տարբեր երևույթների նկատմամբ:
...
Շարունակել ընթերցել »
|
- Հայր Շահե, ըստ Ձեզ` եկեղեցին 2011-ին ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ զուտ եկեղեցական տեսանկյունից: - Ձեռքբերումներից ամենագլխավորը թեմական կազմակերպչական առումով Ամենայն Հայոց Հայրապետի` Վրաստան կատարած այցը և այնտեղ թեմի առաջադրած հիմնախնդիրների բարձրաձայնումն էր: Հիմա արդեն քննարկվում է թեմի իրավաբանական կարգավիճակ ստանալու հարցը, ինչը բավական երկար տարիներ չէր հաջողվում: 2011-ի երկրորդ ձեռքբերումը թեմական կանոնադրությունների տարածումն ու հաստատումն էր, որով ավելի է շեշտվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի (սփյուռքում և Հայաստանում) կապը: Բացի այդ, 2011-ին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 12-րդ և ծննդյան 60-ամյակը մեծ շուքով տոնվեց: Անկախ այն ամենից` սա կհասկացվի իբրև անհատի նախաձեռնություն, եկեղեցական կառույցի համար սա շատ կարևոր էր, քանի որ ամփոփում էր անցնող տասներկու տարիների ընթացքում եկեղեցու կատարած աշխատանքները, ձեռքբերումները, գործերը, ձեռնարկները: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց Հայրապետի` իր ծննդյան
...
Շարունակել ընթերցել »
|
|