
Մեզանից յուրաքանչյուրը ունի բարեկամներ կամ ծանոթներ, որոնք զարմանքով են նայում մեզ, երբ մենք գնում ենք եկեղեցի: Իրենց դեմքերի վրա կարող ենք տեսնել անհասկանալիության, իսկ երբեմն էլ բողոքի արտահայտություն: Ոմանք հաճախ արտահայտում են իրենց զարմանքը՝ ասելով. «Ինչի՞ համար այդքան ժամանակ կորցնել եկեղեցի գնալու համար, ես էլ եմ հավատում, բայց իմ հոգու մեջ, և ինձ պետք չեն արտաքին արարողությունները»: Ինչպե՞ս բացատրենք նրանց մեր վարքը: Ինչպես միշտ կան երկու ճանապարհներ՝ հարձակում և պաշտպանություն: Նախ և առաջ պետք չէ լուրջ վերաբերենք այն մարդկանց, որոնք չգնալով եկեղեցի՝ պնդում են, որ Աստված իրենց հոգու մեջ է: Այո, իհարկե նման վիճակը հոգևոր կյանքի կատարելությունն է:Դա մեզ համար մաղթում էր Պողոս առաքյալը ասելով . «Որդյակներս, դուք որոնց համար վերստին երկունքի մեջ եմ, մինչև որ Քրիստոս կերպարանվի ձեր մեջ» (Գաղ. 4:19), «որպեսզի դուք...իր հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես. այնպես որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում» (Եփես.
...
Շարունակել ընթերցել »
|
|