
2011 թվականի դեկտեմբերի 10-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնեցին Ղարաբաղի անկախության 20-ամյակը, որը կրում էր «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ, խորագիրը»: Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն արտահայտեցին հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով: Նըրանք ասմունքեցին Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղ», «Իմ Ղարաբաղ», Սիլվա Կապուտիկյանի «Ղարաբաղի բարբառը», «Հայոց բարդին» և այլ բանաստեղծություններ` նվիրված Արցախին, երգչախումբն էլ ներկայացրեց Կոմիտասի «Առավոտ լուսաբեր» Ս. Սահակյանի «Գետաշեն», Ա. Հեքիմյանի «Ղարաբաղցին», Ռ. Ամիր-խանյանի «Երկիր հայրենի», Ա. Սմբատյանի «Հայաստան» և հայրենասիրական այլ երգեր, պարախումբն էլ Ա. Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարեց հաղթական մի պար: Ձեռնարկն ավարտվեց հնդկահայոց հոգևոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհ
...
Շարունակել ընթերցել »
|
|