Աղանդ Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների: Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից: Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը,
...
Շարունակել ընթերցել »
|
|