Դեկտեմբերի 10-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Վեհափառ Հայրապետը ողջունեց Լիբանանի նախագահի այցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն` անդրադառնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրման պատմությանը և առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: ՙՄեր ազգային և եկեղեցական պատմությունը հարուստ է մեր երկու ժողովուրդների բարեկամության վերաբերյալ վկայություններով: Եվ ուրախ ենք, որ այսօր հարաբերությունները Հայաստանի և Լիբանանի միջև դարավոր այդ բարեկամության ոգուն համահունչ են զարգանում, վերականգնվում են փոխայցելությունները՚, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ընդգծելով, որ Լիբանանը առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդի հոգում:
...
Շարունակել ընթերցել »
|
|