
Դեկտեմբերի 3-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեռևս նախատոնակին Մայր Տաճար էին բերվել Մայր Աթոռի Գանձատանը պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Հոգևորականաց դասն ու Մայր Աթոռ ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ իրենց խոնարհումը բերեցին առաքյալների սրբազան մասունքներին` առ Աստված աղոթք բարձրացնելով և հայցելով հայոց առաջին լուսավորիչների բարեխոսությունը: Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին և պատգամին, նշեց. «...Եթե մենք Եկեղեցու ազգային և եկեղեցական տոները խմբավորենք, ապա այդ տոնն ամենից առաջինն ու մեծագույնն է մեզ` հայերիս համար, քանի որ, եթե Աստծու ուղեկցությամբ այ
...
Շարունակել ընթերցել »
|

Դեկտեմբերի 2-ին «Կենտրոն» հեռուստաընկերության լուրերով ցուցադրվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնը Երևանի թիվ 161 մանկապարտեզում օգնություն էր բաժանում, իսկ նրան զուգահեռ՝ «Հիսուսի վերջին օրերի սրբերը» կամ, այլ կերպ ասած, «Մորմոններ» աղանդավորական շարժումը բաժանում էր իրենց կրոնական տեսանյութերն ու գրականությունը: «Իրավունքը» այս պահին գտնվելով «Կյանքի խոսք» աղանդի հետ դատավարության գործընթացում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նման մոտեցմանը չէր կարող չարձագանքել: Այդ առումով թերթը պարզաբանման համար դիմեց ԱՄՆ դեսպանատուն: Այն հարցերին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ԱՄՆ դեսպանին զուգահեռ, մանկապարտեզում բարեգործական միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեին նաև աղանդավորական շարժման ներկայացուցիչները, և ինչպիսի՞ վերաբերմունք ունի դեսպանատունը նման երևույթների նկատմամբ, տրվեց հետևյալ պատասխանը. «ԱՄՆ կառավարությունն աշխատում է, որպեսզի գործընկերություններ ձևավորվեն կառավարության և տարբեր ուղղությունների հարող դավա
...
Շարունակել ընթերցել »
|

Դեկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տ. Նաթան եպիսկոպոսը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս սարկավագների: Նախորդ օրը` Երեկոյան ժամերգությունից առաջ, կատարվեց քահանայության պատրաստվողների ընծայման կարգը, որի ընթացքում սարկավագները վկայեցին իրենց հավատքի ուղղափառությունը և հավատարմության ուխտ կատարեցին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն: Դեկտեմբերի 4-ին, Ս. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ. Տիգրան սարկավագ Բաղումյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա, Մհեր սարկավագ Եսայանը` Տ. Ենովք քահանա, Արթուր սարկավագ Սարգսյանը` Տ. Հուսիկ քահանա, Արթուր սարկավագ Շախվերդյանը` Տ. Ահարոն քահանա: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մասնավորաբար իր խ
...
Շարունակել ընթերցել »
|
|