
Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվեց համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք վերստին հավաքվել ենք միասին, որպեսզի գտնենք ուղիներ ի նպաստ Կովկասում հակամարտությունների լուծման և ճշմարիտ խաղաղության հաստատման: Շարունակելով նախորդ հանդիպումների ավանդույթը` կրկին հաստատում ենք, որ հոգևորականության և հավատացյալների ջանքերն ի զորու են անմիջական կերպով բարերար ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի իրավիճակի վրա: Ցավոք, տարածաշրջանի շատ ժողովուրդներ նախկինի պես բաժանված են միմյանցից թշնամությամբ և անվստահությամբ: Մենք բոլորս կրում ենք մինչև վերջ չկարգավորված հակամարտությունների հետևանքները: Քաղաքական ա
...
Շարունակել ընթերցել »
|
|