
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ջանքերը՝ ուղղված հասարակության մեջ բարոյականության և հոգևոր արժեքների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանի խոսքով, Կիրիլ Պատրիարքի կյանքն ու գործունեությունը հայրենիքին և Ռուս Ուղղափառ եկեղեցուն ծառայելու շատ լավ օրինակ են: Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների պահպանմա
...
Շարունակել ընթերցել »
|
Նոյեմբերի 28-ին Երևանում, ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստից հետո տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում` մասնակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի: Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր̡ ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի կրոնապետերի ունեցած կարևոր դերակատարությունը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ հետևյալ խոսքով. «Քիչ առաջ մենք առիթն ունեցանք անդրադառնալու ԱՊՀ միջկրոնական գործակցության հրամայականներին և մտքեր փոխանակելու մեր ժողովուրդներին հուզող հարցերի շուրջ: Ուրախ ենք, որ այժմ վերստին հավաքվել ենք եռակողմ ձևաչափով քննարկելու մեր տարածաշրջանի կոնկրետ խնդիրները, ի մասնավորի` Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը:
...
Շարունակել ընթերցել »
|

Կամոքն Ամենաբարձրյալի այս բարեժամ առիթն ունենք և ուրախությունը` ողջունելու և հյուրընկալելու ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության բարձրապատիվ անդամներիդ և նիստի մասնակիցներիդ աստվածաշնչական Հայաստանում, որ հայրենիքն է հազարամյակների պատմություն ունեցող և քրիստոնեությունը 1700 տարի իր ինքնությունը դարձրած հայ ժողովրդի: Հնագույն քաղաքակրթություններին հասակակից մեր երկիրը ծաղկել ու բարգավաճել է աշխատասեր ու խաղաղասեր մեր ժողովրդի ջանք ու արարումով, դարձել քրիստոնեական հարուստ մշակույթի օրրան, որտեղ պահպանվել են նաև այլ մշակույթների արժեքներ և գտնվում են մեր պետության մասնավոր հոգածության ու խնամքի ներքո: Այսօր էլ հավատավոր մեր ժողովուրդը ապրում է և կառուցում իր հայրենիքի ազատ նոր կյանքը խաղաղության և ազգերի մեջ հարգանքի ու բարեկամության ձգտումով: Խաղաղարար ու հաշտարար բոլոր ջանքերին նաև` հոգևոր առաջնորդներիս այս հավաքին հայցում ենք Բարձրյալի օրհնությունը: Առաջին անգամ Երևանում գումարվող ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովը շ
...
Շարունակել ընթերցել »
|
Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, գումարվեց ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը: Ժողովի առիթով նոյեմբերի 28-ի առավոտյան Հայաստան ժամանեցին ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համաատենապետներ Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն: Ժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) շուրջ երեք տասնյակ առաջնորդներ ու ներկայացուցիչներ: Ժողովը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի ողջույնի խոսքով: Այնուհետև ներկաներին իր ողջույնի խոսքը
...
Շարունակել ընթերցել »
|
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է քահանան ընդդեմ Եհովայի վկայի դատավարության դատավճիռը, որի համաձայն աղանդավոր Անդրանիկ Մակվեցյանը դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է Slaq.am-ը, տեր Եսային նշել է, որ «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների համար փոքր-ինչ անակնկալ էր վճիռը, և նրանք հավանաբար կփորձել այն բողոքարկել: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր առաջնորդը նաև ասել է, որ դատավճռիռն իրեն բավարարում է այնքանով, որ աղանդավորը մեղավոր ճանաչվեց. հոգևորականի համար առավել կարևոր է այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը հայց էր ներկայացրելընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի, ով հարվածել էր իրեն: Աղբյուր` www.times.am
|
|