Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  նոյեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Типология сектантства и методы антисе...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Անկանիմք
Վեհարանի վերանորոգում
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Опасные тоталитарные формы религиозных...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Բաց դուռը սրտիդ. pdf
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Գլխավոր էջ » 2011 » նոյեմբեր » 17 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի արտաքին գործերի նախարարին

19:45
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի արտաքին գործերի նախարարին


Նոյեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը Մայր Աթոռ` Նորին Սրբությունը հաջողություն մաղթեց նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ երկու երկրների միջև պատմական հարուստ ու ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և առաջընթաց ապրել: «Ռումինիան շատ հարազատ է մեր հոգուն ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ դարեր առաջ կայք է հաստատել հայությունը, իր զորեղ հետքը թողել ռումին կյանքում և նպաստել երկրի առաջընթացին, այլ նաև այն պատճառով, որ Ռումինիան պարգևել է մեզ Հայոց Հայրապետ` Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս, ով դժվարին ժամանակներում կարևոր ծառայություն մատուցեց մեր ժողովրդին», - նշեց Նորին Սրբությունը` ընդգծելով, որ Վազգեն Ա Հայրապետի շնորհիվ է նաև այդ սերը ձևավորվել Ռումինիայի հանդեպ: Տարիներ առաջ իրեն շնորհված Ռումինիայի բարձրագույն պարգևը` «Ռումինիայի աստղը», Հայոց Հայրապետը նկատեց իբրև գնահատանք Ռումինիայի կյանքում հայ ժողովրդի ունեցած կարևոր դերակատարության և ծառայության:
Նախարար Թեոդոր Բակոնսկին իր հերթին ուրախություն հայտնեց կարևոր այս սրբավայր այցելելու հնարավորության համար և Նորին Սրբությանը փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել պատրիարքի եղբայրական ողջույնները: Տիար Բակոնսկին կարևորեց երկու քույր Եկեղեցիների դերակատարությունը հայ և ռումին ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների կարևոր առաքելությանն երիտասարդ սերնդի դաստիարակության գործում` հեռու պահելու երիտասարդությանը կյանքի սխալ ընթացքներից և հավատարիմ` իր ազգային արմատներին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը, ներկայացնելով ռումինահայերի հոգևոր կյանքը և Ռումինիայի հայոց թեմի գործունեությունը, ուրախությամբ արձանագրեց` Ռումինիայի հայ համայնքն արդեն եպիսկոպոս առաջնորդ ունի՝ ի դեմս Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռումինիայի Արտաքին գործերի նախարարին տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարվա օգոստոսին Ռումինիայում կմասնակցի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին հայկական վանքի հիմնադրման 500-ամյակի տոնակատարություններին և կհանդիսապետի վանքի վերաօծման արարողությունը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 635 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/7
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013