
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր, որի իրականացումը ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը: Նոյեմբերի 14-ին՝ կույրերի միջազգային օրվա առիթով, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունեց և Վեհափառ Հայրապետի օրհնությունը փոխանցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաև Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կազմակերպիչների նախաձեռնությունը՝ շեշտելով վերջինիս հրատապությունը հասար
...
Շարունակել ընթերցել »
|
|