ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի՝ հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին՝ ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը՝ ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կյանքի ծառը արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է: Կյանքի ծառը հանդես է գալիս բազմաթիվ անուններով՝ աշխարհածառ, տիեզերական ծառ (arbor mundi), բեղմնավորության ծառ, երկնային ծառ, բարու ծառ, աշխարհի առանցք և այլն: Լինում է եռամաս, քառամաս, առկա է գրեթե բոլոր դիցաբանություններում, աշխարհաստեղծման առասպելներում, գեղարվեստական մշակույթներում, աճի հետ կապված համակարգերում, արվեստներու
...
Շարունակել ընթերցել »
|
|