Նոյեմբերի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին` ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի և ընկերության պաշտոնեության: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց պրն. Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այցի ընթացքում պրն. Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին և նրա հոգևոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման:
...
Շարունակել ընթերցել »
|
|