
Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորեց երկու երկրների միջև սերտ հարաբերությունների ձևավորումը, կրթության և մշակույթի ոլորտներում ակտիվ գործակցության զարգացումը: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ 1988թ-ի երկրաշարժի ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած կարևոր աջակցությանը: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև Հայ Եկեղեցու գործունեությունը: Ուրախություն հայտնելով, որ նախարարի այցը տեղի է ունենում նորվեգացի մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի հայաստանյան տոնակատարությունների օրերին` Նորին Սրբությունը նշեց, որ Ֆ. Նանսենն իր իրականացրած կարևոր մարդասիրական առաքելությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում: Պրն. Յոնաս Շտյորեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելո
...
Շարունակել ընթերցել »
|

Նոյեմբերի 9-ին, Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռի հովանու ներքո անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2011 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից սկսյալ` նպատակ ունենալով բացահայտել, խրախուսել և գնահատել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական և դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: «Լավագույն ուսուցիչ» մրցույթը կազմակերպվում է հովանավորությամբ Մայր Աթոռի բարերարներ, ամերիկաբնակ քույրեր Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյանների: Մրցույթն անցկացվում է
...
Շարունակել ընթերցել »
|
«Մեծ շենի Ավետարան», հայ գրչության և մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան (Մատենադարան, ձեռ. դ 6202): Աշոտ Սպարապետի պատվերով ընդօրինակել է Թութայել գրիչը, 909-ին, Կ. Պոլսում: Մատյանը սկզբնապես չի պատկերազարդվել: Բնագիրն ունի հնագր. արժեք: XIII դ. 30–40-ական թթ. Շիրակում գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցին ձեռագրի սկզբում ավելացրել է 6 թերթ, նկարել 10 խորան, Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների պատկերներով սկզբնաթերթ: Խորանների սյուների ու երիզների վրա թողել է նաև հիշատակարաններ, որտեղ պատմում է մոնղոլների ներխուժման և նրանց գործած դաժանությունների մասին: Նկարազարդման մեջ գերիշխում է կարմիր գույնը (հավանաբար այստեղից է «Կարմիր Ավետարան.» անվանումը): Հետագայի հիշատակարանները վկայում են, որ XIII դ. 2-րդ կեսին ձեռագիրը տարվել է Վասպուրական, ավելի ուշ՝ Արցախ: «Կարմիր Ավետարան.» Արցախի Մեծ շեն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղից XX դ. սկզբին Էջմիածնի մատենադարան է բերել Գարեգին վրդ. Հովսեփյանը (1943–52-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո
...
Շարունակել ընթերցել »
|
|