
Նոյեմբեր 5-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ` Տէր Տաթև քահանա Մարուքյանն այցելեց Չամդուրա գյուղի եկեղեցին: Այցելութեան ընթացքում Տէր Տաթև քահանա Մարուքյանը հանդիպեց գյուղի հավատավոր ժողովրդի հետ եւ ծանոթացավ նրանց հուզող հոգևոր խնդիրներին և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Այս մասին հաղորդում է «Ախալքալաք» կայքը։ Ժողովուրդի հետ հանդիպելուց հետո, Տէր հայրը գյուղի աշխույժ երիտասարդների հետ միասին մաքրեց եւ դասավորեց եկեղեցին, որից հետո բոլորը միասին մասնակցեցին շաբաթօրյա երեկոյեան ժամերգությանը: Տէր Տաթև քահանայի խոսքերով` Չամդուրա գյուղ այցելելը եւ այնտեղի եկեղեցուց ավելորդ իրերն մաքրելը շատ կարևոր էր: «Այսուհետև մեր այցելությունները Չամդուրայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի կրելու են շարունակական բնույթ, քանզի հավատացյալները մեծ ոգևորութեամբ ու սիրով ընդունեցին մեզ: Գյուղացիների իսկ ցանկութեամբ մենք ավելի հաճախակի կայցելենք Չամդուրա գյուղի եկեղեցին եւ այնտեղ Ս. Պատարագ կմատուցենք: Մեր ներկայիս այցը շատ
...
Շարունակել ընթերցել »
|
|