
Նոյեմբերի 6-ին, հընթացս Հայրապետական Սբ. Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը: Նոյեմբերի 5-ին, երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում կատարվեց ընծայացուների ուխտադրության կարգը, որի ընթացքում Հայր Սուրբերը երդմնագրեր ստորագրեցին` Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցուն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հավատարմության իրենց ուխ
...
Շարունակել ընթերցել »
|
|