
Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճի և մարզասրահի բացման արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքը նախագծել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 2009թ. հուլիսի 11-ին: Բացման արարողությանը ներկա էին մասնաշենքի բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունջանկչիելները, թեմակալ առաջնորդներ ու Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերարներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ ու սաներ: Նորակառույց շենքի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց օրհնության կարգ, որից հետո բարերարները, հատելով մուտքի ժապավենը, Գարեգին Բ Վեհափառի հետ մուտք գործեցին նորաբաց մասնաշենք: Այստեղ ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ
...
Շարունակել ընթերցել »
|

Նոյեբերի 5-ին` Ս. Հրեշտակապետաց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման արարողությունը: Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2007 թվականի սեպտեմբերի 10-ին, 2011թ. օգոստոսի 23-ին` եկեղեցու խաչերի օծումը: Եկեղեցու նավակատիքը կատարվել էր նոյեմբերի 4-ի երեկոյան: Գևորգյան Հոգևոր ճեմարանի հարևանությամբ կառուցված այս եկեղեցու բարերարն է «Հորիզոն 95» շինարարական ընկերության տնօրեն տիար Գագիկ Գալստյանը, իսկ ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Արարողության ընթացքում նախ ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը և սյուները, ապա Ամենայն Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց Ս. Սեղանը: ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը օծեցին խորանի չորս սյուները: Եկեղեցու օրհնության և գոհաբանական աղոթքից հետո Հայրապետական
...
Շարունակել ընթերցել »
|

Նոյեմբերի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Գարեգին Ա» հոգևոր-կրթական կենտրոնի հիմնարկեքը: Կենտրոնը կառուցվում է Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների նվիրատվությամբ: Ճարտարապետն է Արտավազդ Նազարեթյանը: Գոհաբանական աղոթքից ու կառուցվող շենքի հիմքերի օրհնությունից հետո ընթերցվեց այս առիթով կազմված հիշատակարանը, որում մասնավորաբար ասվում է. «...Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակների` բարեպաշտ և ազգասեր Դիդիզյան ամոլի նվիրաբերությամբ կառուցվող այս կրթական կենտրոնը պիտի ծառայի եկեղեցականների և ուսուցիչների վերապատրաստության կարևոր առաքելությանը, աստվածաբանական, եկեղեցագիտական և հայագիտական խորհրդաժողովների անցկացմանը: «Գարեգին Ա» կրթական կենտրոնի գործունեությունը կարևոր ներդրում է լինելու նաև գիտության ասպարեզի զարգացման, նշանակալի նոր ձեռքբերումների արձանագրման գործում: ...Թող Փրկիչ մեր Տերը միշտ
...
Շարունակել ընթերցել »
|
|