
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերաշնորհ,Հոգեշնորհ, Արժանապատիվ հայրեր, Հարգարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մեծարգո բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ, Սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ Եկեղեցու. Խորապես զգացված ենք Ձեր ներկայությունից և ուրախ ու քաջալեր սրտով ողջունում ենք Ձեզ, որ Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններից, Սփյուռքի տարբեր գաղթօջախներից համախմբվել եք այս սրահում` մասնակցություն բերելու Մեր ծննդյան 60-ամյակին և գահակալության 12-ամյակին նվիրված հանդիսությանը: Ձեր ներկայությունն այստեղ և Ձեր սերը առ մեր Սուրբ Եկեղեցին առավել պարտավորեցնում են Մեզ և մեր եկեղեցական դասին Հայ Եկեղեցուն ծառայելու առաքելության մեջ, որին Դուք սատար ու աջակից եք Ձեր ամեն կարելիությամբ, Ձեր նվիրումով և հավատավոր հանձնառությամբ: Զգացված ենք Ձեր ջերմ շնորհավորանքներից և բարեմաղթանքներից, մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սա
...
Շարունակել ընթերցել »
|

Նոյեմբերի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձին և ծննդյան 60-ամյակին: Միասնական Տերունական աղոթքին հաջորդեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը: ՀՀ նախագահը մասնավորաբար ասաց. «Այստեղ գտնվելը և այս միջոցառմանը մասնակցելը մեծ պատիվ է. պատիվ, որը ես կիսում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների հետ: Այդ հոգևոր ընդհանրության կենտրոնը գտնվում է Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից ճառագող լույսին են ուղղված աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների հայացքները: Այսօր ես այստեղ եմ գտնվում` որպես միլիոնավորներից մեկը, ով եկել է վերահաստատելու իր որդիական սերն ու ակնածանքը Վեհափառ Հայրապետին` Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նրա վաթսունամյակի հանդիսավոր տոնակ
...
Շարունակել ընթերցել »
|
Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Հայրապետական մաղթանքին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, այս առիթով Հայաստան ժամանած թեմակալ առաջնորդներ և տարբեր թեմերի պատվիրակներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ և բազում հավատացյալներ: Տաճարի զանգերի ուրախալի ղողանջների ներքո հանդիսավոր թափորը Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար, ուր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի Ամենայն Հայոց Կաթ
...
Շարունակել ընթերցել »
|
|