Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հոկտեմբեր 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Ամեն Հայր Սուրբ
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կանայք Հայ Եկեղեցում
Նորադուզի խաչքարեր
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Բաց դուռը սրտիդ. pdf
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Տաթևացուց մինչև Տաթևացի. pdf
Արշակ Տեր Միքելյան Հայաստանյաց Սուրբ Եկե...
Վահանավանքի 1100 ամյակի գիտաժողով
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Աստվածաշունչը (Անգլերեն) American Standa...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանում ...
Գլխավոր էջ » 2011 » հոկտեմբեր » 30 » ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633 Թ.

19:42
ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633 Թ.


Բյուզանդական Հերակլ կայսրի (610–641) և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու միջև Կարին քաղաքում կայացած հանդիպում, որտեղ քննարկվել են
Հայ և Հույն եկեղեցիներն անջրպետող դավանական խնդիրներ և ստորագրվել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ:
VII դ. սկզբին բյուզանդա-պարսկական պատերազմում հաղթելով Պարսկաստանին՝ Հերակլ կայսրը վերստին Բյուզանդիային է միացրել իր նախկին արևելյան նահանգները՝ Սիրիան, Պաղեստինը և այլն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան ուղղափառությունը: Ցանկանալով վերականգնել պետության միասնականությունը, որը խաթարվել էր Քաղկեդոնի ժողովի (451) առաջ բերած դավանական պառակտման հետևանքով, ինչպես նաև ձգտելով հաշտեցնել Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի պատրիարքությունները Կ. Պոլսի աթոռի հետ՝ Հերակլը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) առաջ են քաշել դավանաբան. մի նոր բանաձև, որը նրանց համոզմամբ ընդունելի պետք է լիներ երկու կողմերին: Բյուզանդական կայսրը ծրագրել էր Քաղկեդոնի ժողովը մերժած Հայ եկեղեցու հետ ևս միության եզրեր փնտրել, քանի որ Սասանյանների պարտությունից հետո Հայաստանի մի շարք նահանգներ մտել էին կայսրության կազմի մեջ, և փորձել է Քաղկեդոնի ժողովի հետևանքով Հայաստանի և Բյուզանդիայի միջև առաջացած եկեղեցադավան. վիհը կամրջելու նպատակով
Հայաստանում ևս տարածել միակամության դավանանքը: Այդ նպատակով Հերակլը, բյուզանդական հայազգի զորավար Մժեժ Գնունու միջոցով, 633-ին Եզր Ա Փառաժնակերտցուն, բազմաթիվ եպիսկոպոսների ու վարդապետների հրավիրել է Կարին: Չներկայանալու դեպքում՝ սպառնացել է Մորիկ կայսրի օրինակով հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել (590–611-ին գոյատևած Ավանի հակաթոռ քաղկեդոնիկ կաթողիկոսության նման):
Եզր Ա Փառաժնակերտցին չորս եպիսկոպոսներով և երեք վարդապետներով (մնացած հրավիրյալները հրաժարվել են գնալ) Կարինում ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության Գիրը, որը բովանդակել է ոչ թե քաղկեդոնական, այլ միակամության դավանանքը: Կարինի ժողովին մասնակից հայ հոգևորականները ստիպված են եղել կայսրի
և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի եկեղեցում: Կարինի ժողովում Եզր Ա Փառաժնակերտցու ստորագրած դավանագիրը ժամանակի քաղաքական իրադրությունից պարտադրված քաղ-դիվանագիտական մի ակտ էր՝ ոչ մի եկեղեցում ամուր հող չգտած վաղանցիկ դավանական մի բանաձևի՝ միակամության վերաբերյալ:
Մաղաքիա արք. Օրմանյանը Կարինում տեղի ունեցածը ժողով չի համարել, քանի որ նիստեր տեղի չեն ունեցել, որոշումներ ու կանոններ չեն ընդունվել: Պարզապես եղածը մի կայսերական հրաման էր, որին հայերը, առկա քաղական կացության հետևանքով, պարսիկներից հույսը կտրած, արաբական արշավանքների օրըստօրե մեծացող վտանգի դեմ հանդիման, անհրաժեշտ են համարել ենթարկվել և համագործակցել բյուզանդացիների հետ:

Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան, հեղինակ` Հրաչ Բարթիկյան






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 799 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Karini Joxov | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013