Բյուզանդական Հերակլ կայսրի (610–641) և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու միջև Կարին քաղաքում կայացած հանդիպում, որտեղ քննարկվել են Հայ և Հույն եկեղեցիներն անջրպետող դավանական խնդիրներ և ստորագրվել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ: VII դ. սկզբին բյուզանդա-պարսկական պատերազմում հաղթելով Պարսկաստանին՝ Հերակլ կայսրը վերստին Բյուզանդիային է միացրել իր նախկին արևելյան նահանգները՝ Սիրիան, Պաղեստինը և այլն, որտեղ մեծ տարածում ուներ արևելյան ուղղափառությունը: Ցանկանալով վերականգնել պետության միասնականությունը, որը խաթարվել էր Քաղկեդոնի ժողովի (451) առաջ բերած դավանական պառակտման հետևանքով, ինչպես նաև ձգտելով հաշտեցնել Անտիոքի, Ալեքսանդրիայի և Երուսաղեմի պատրիարքությունները Կ. Պոլսի աթոռի հետ՝ Հերակլը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) առաջ են քաշել դավանաբան. մի նոր բանաձև, որը նրանց համոզմամբ ընդունելի պետք է լիներ երկու կողմերին: Բյուզանդական կայսրը ծրագրել էր Քաղկեդոնի ժողովը մերժած Հայ եկեղեցու հետ
...
Շարունակել ընթերցել »
|
|